ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը սիրով հրավիրում է ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողներին՝ մասնակցելու 2019թ. սեպտեմբերին կայանալիք «Ամենախելացին 2» ինտելեկտուալ խաղին, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին։
Խաղն անցկացվելու է համանուն հեռուստախաղի ձևաչափով՝ 3 փուլով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. սեպտեմբերի 8-ը լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 16 13 93 հեռախոսահամարով, ինչպես նաև գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ-ի ֆեյսբուքյան էջին կամ էլեկտրոնային փոստի հասցեին՝ sssysuib@gmail.com։