Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գառնիկ Խաչատրյան

Գառնիկ Խաչատրյան

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող

2020թ. – ՈՒԽ փոխնախագահ

2019թ. – ԵՊՀԻՄ։ 2019թ. դարձել է ԵՊՀ ԻՄ ՈՒԽ անդամ

2007-2018թթ. – Իջևանի մարզադպրոց

2007-2016թթ. – Իջևանի Սպ. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց

Ծնվել է 2001թ. սեպտեմբերի 17֊ին Իջևանում։

Լուիզա Վարդանի Մադաթյան

Լուիզա Մադաթյան

10/2020- առ այսօր՝ սովորում է Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոնում

07/2020- առ այսօր՝ ՈՒԽ նախագահ, ԵՊՀ ԻՄ

07/2020- առ այսօր՝ Հայկական Կարմիր Խաչի Ընկերության կամավոր

01/2018 – 07/2020՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ, ԵՊՀ ԻՄ

11/2017 – 07/2018՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահի տեղակալ, ԵՊՀ ԻՄ

10/2017 – 07/2018՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի տեղակալ, ԵՊՀ ԻՄ

09/2015 – 05/2017՝ Աշակերտական խորհրդի նախագահ, Իջևանի ավագ դպրոց

2017 – առ այսօր՝ Ֆինանսներ (ըստ ոլորտի) մասնագիտություն, բակալավրի աստիճան, ԵՊՀ ԻՄ

2017թ. – ԵՊՀ ԻՄ ՈՒԽ անդամ

2017թ. – ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ անդամ

2014-2017թթ. – Իջևանի ավագ դպրոց

2006-2014թթ. – Իջևանի թիվ 2 հիմնական դպրոց

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 18-ին:

 

Կարգախոս՝ Սեղմ ժամկետներում աշխատել արդյունավետ ։

Կայացավ «Русский мир и Армения» գիտական քննարկումը

1. գլխավոր

ԵՊՀ ԻՄ-ի նորաբաց Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում տեղի ունեցավ «Русский мир и Армения» խորագրով գիտական քննարկումը, որին մասնակցեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և դասախոսներ:

 

Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը, հանդես գալով բացման խոսքով, ներկայացրերց քննարկման կարևորությունը հայ և ռուս ազգերի ավանդական դարձած գրական կապերի համատեքստում՝ այն դիտարկելով հետխորհրդային աշխարհագրական տարածքում:

 

Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան քրիստոնեական արժեքներ դավանող երկու ազգերի մշակույթների ընդհանրություններին:

 

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. ՄՍարուխանյանը իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ միջմշակութային կապերը դիտարկելիս անհրաժեշտ է սահմանազատել դրանք քաղաքական գործոններից։ Բանախոսը էապես կարևորեց նաև նման ձեռնարկները գիտական հիմքերի վրա կառուցելու անհրաժեշտությունը։

 

Վերջում ներկաները համոզմունք հայտնեցին, որ նման քննարկումները շարունակական բնույթ կկրեն, և կանդրադառնան գիտական արժեք ներկայացնող համանման հրատապ թեմաների:

 

Bitschool-ի «React.js»-ի դասընթացներ՝ ՀՀ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ

ՏՏ հայտ. նկար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «BITSCHOOL» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ:

 

Դասընթացը հնարավորություն է տալիս սկսնակ և միջին մակարդակի դիմորդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքների պաշար, որոնք հնարավորություններ և նոր հորիզոններ կբացեն մասնակիցների համար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների / ծրագրավորման աշխատաշուկայում աշխատանքի իրական հնարավորությամբ:

 

Դասընթացին կարող են մասնակցել նրանք, ովքեր հետաքրքրված են ՏՏ և ծրագրավորման ոլորտներով, կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի պահանջներին:

 

Գնահատելով և ընդգծելով համալսարանների դերը երիտասարդների զարգացման և առաջխաղացման գործում՝ «Bitschool» ծրագրավորման և բիզնես դպրոցը ցանկություն է հայտնում և ակնկալում, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները կներգրավվեն ծրագրում:

 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել մինչև 2020թ. դեկտեմբերի 30-ը:

 

Դասընթացի ընդունելության կարգը, մասնակցության պայմանները և այլ մանրամասներ տե՛ս հետևյալ հղումով:

Մասնաճյուղը ԵՄ և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի կոնսորցիումի անդամ է

1. գլխավոր

2020թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացաշարի առաջին դասը, որի բանախոսն էր ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը:

Դասընթացն իրականացվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մասնակիցներն են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Իջևան Ինֆոտուն» և «Արտակարգ ալիք» ՀԿ-ները:

Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը՝ ողջունելով բոլոր գործընկերներին ու մասնակիցներին, մաղթելով բարի ընթացք:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հետ մասնաճյուղի համագործացության կարևորությունը, մարզի զբոսաշրջության զարգացման գործում նման դասընթացների իրականացման նշանակությունը:

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կիրականացնի հետազոտական հմտությունների ձևավորմանը և Content Writing-ին (բովանդակության կազմում) առնչվող դասընթացները, ինչպես նաև ծրագրի մասնակիցներին կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն: Բացի այդ, դրամաշնորհի հաշվին ձեռք բերված տեխնիկան կօգտագործվի կրթական նպատակներով նույնպես. այն թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների մասնագիտական պրակտիկան:

Առաջին դասի ընթացքում Գոռ Ալեքսանյանը բանախոսեց հետևյալ 5 թեմայի շուրջ.

  1. «Նորարարական մտածողության հիմքերը. ի՞նչ է նորարարությունը»,
  2. «Նորարարությունները զբոսաշրջության մեջ և զարգացման միտումներ»,
  3. «Հետազոտությունը որպես նորարարության հիմք»,
  4. «Հետազոտության տեսակները և դասակարգումը»,
  5. «Զբոսավարական աշխատանքների իրականացման առանցքային հետազոտական մեթոդները»:

Բանախոսը, անդրադառնալով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացի առաջին սկզբունքին՝ նորարարությանը, ընդգծեց, որ ստեղծարարությունը գործունեության մեջ դառնում է նորարարություն:

Դասընթացի առաջին դասն ամփոփելով՝ Ս.Պետրոսյանը նշեց. «Սիրելի՛ գործընկերներ, այսօր մեկնարկեցինք «Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման» դասընթացաշարը: Նորարարական մտածողության հիմքը դրեցինք բանախոս Գոռ Ալեքսանյանի օգնությամբ: Բովանդակալից դասընթացից հետո բոլորիս մաղթում եմ շարունակական արդյունավետ և հաճելի աշխատանք»:

Դասընթացի օրակարգը տե՛ս այստեղ:

Հավելենք, որ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: