Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիայի ծրագրերին մասնակցելու հրավեր

Հայտարարութ. նկ.

 Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան այս տարի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցել հետևյալ երեք միջոցառումներին, որոնց վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով.

  • Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Սոցիալական ինտեգրումը և միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում». տևողությունը՝ 09.03-16.03.2022, գրանցում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը (https://www.copernicusberlin.de/ye-social-inclusion-and-migrant-participation-in-society):
  • Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները կլիմայի փոփոխությունը կանխարգելելու և լուծելու առնչությամբ». տևողությունը՝ 03-19.03.2022, գրանցում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը: (https://www.copernicusberlin.de/ye-young-minds-solving-climate-change):
  • Դասընթաց «Կիսվե՛ք ճշմարտությամբ». տևողությունը՝ 03-21.03.2022, գրանցում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը (https://www.copernicusberlin.de/tc-post-truth):

«Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրան ունի առաջին շրջանավարտները

1. գլխավոր2022թ. փետրվարի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը՝ առցանց միանալու հնարավորությամբ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Շիրակի «Մ.Նալբանդյանի  անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Սպարտակ Սողոյանը:

Պաշտպանությանը մասնակցում էր 23 ուսանող (1 ուսանող չէր ներկայացել):

Մագիստրոսական թեզերի թեմաներն արդիական էին, դրանք հիմնականում նվիրված էին մանկավարժության ժամանակակից մեթոդներին ու մոտեցումներին վերաբերող խնդիրների:

Աշխատանքներն իրականացված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի համաձայն:

Մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները գոհացնող էին. 19 ուսանող ստացավ «գերազանց», 4 ուսանող՝ «լավ»: 

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն իր գոհունակությունն արտահայտեց շրջանավարտների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ:

Շրջանավարտների աշխատանքներն աչքի էին ընկնում ներկայացման բարձր մակարդակով, նորարարական և հետազոտական տարրերի առկայությամբ, վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությամբ ու վերլուծությամբ: Դրանցում զգացվում էին մասնագիտական գրականությունից հմտորեն օգտվելու և համադրելու շրջանավարտների կարողությունները:

Հանձնաժողովի կարծիքով՝ թեզերի թեմատիկան համապատասխանում էր որակավորմանը: Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է աշխատանքներում առավել զարգացնել հետազոտական բաղադրիչը, մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների գործնական կիրառության հարցերին, որոշ թեմաներ ընտրել հենց դպրոց-բուհ համագործակցության ընթացքում վերհանված կարծիք-առաջարկությունների հիման վրա:

ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի մեր առաջին շրջանավարտներին, նրանց ցանկանում ենք անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ, իրենց ստացած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նպատակային և արդյունավետ կիրառում: 

Գավառի պետական համալսարանի 25-րդ գիտաժողովին մասնակցելու հրավեր

Գիտաժ.-ի հայտ. նկարՀարգելի՛ համալսարանականներ, Գավառի պետական համալսարանը հրավիրում է բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 25-րդ գիտաժողովին, որը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 2-ին (մեկնարկը՝ ժամը 11.00-ին), առցանց ձևաչափով:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 20-ը լրացնել էլեկտրոնային հայտ հետևյալ հղումով՝ http://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ info@gsu.aminfogsu@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեներին:

Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում:

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նիստ

1. գլխավոր2022թ. փետրվարի 4-ին Ա.Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը, Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 4 օրակարգային  և 2 ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից կազմվել և տնօրենի հաստատմանն են ներկայացվել 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը: Ֆակուլտետների կողմից կազմվել են դասացուցակները և պետք է ուղարկվեն կայքում տեղադրվելու:

Ուսումնամեթոդական վարչության կողմից վերանայվել են 2-րդ կիսամյակի ամբիոնային և անհատական բեռնվածությունները, ստուգվել են ֆակուլտետների դեկանների կողմից ներկայացված 2-րդ կիսամյակում ժամավճարային հիմունքներով դասավանդող դասախոսական կազմի զեկուցագրերը:

Պարոն Դավթյանը հավելեց, որ մասնաճյուղը պատրաստ է ըստ ժամանակացույցի՝ փետրվարի 8-ից, սկսելու երկրորդ կիսամյակի դասապրոցեսը:

Որոշվեց.

  • 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքները գնահատել բավարար:
  • Ուսումնամեթոդական վարչությանը և դեկաններին հանձնարարել հետևողական լինել երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների իրականացման գործում:

Երկրորդ հարցի՝ առկա ուսուցման համակարգում 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման վերաբերյալ դեկանները ներկայացրին քննաշրջանի արդյունքները՝ ըստ ֆակուլտետների, ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը ներկայացրեց քննաշրջանի արդյունքների ընդհանուր պատկերը: Նշվեց, որ ըստ ժամանակացույցի՝ 2021-22 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի քննաշրջանը տևել է 2022թ. հունվարի 11-ից մինչև 29-ը: Քննաշրջանի արդյունքները ֆակուլտետների կողմից ամփոփվել և ներկայացվել են Ուսումնամեթոդական վարչություն: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընդհանուր առաջադիմությունը կազմել է 65.5%: 562 ուսանողից դրական է հանձնել 368-ը, պարտք ունի 194 ուսանող: Կիսամյակը գերազանցությամբ ավարտել է 34 ուսանող: 

Որոշվեց՝ առկա ուսուցման համակարգում 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման մասին ֆակուլտետների դեկանների և ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանի զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Երրորդ հարցի՝ առկա ուսուցման համակարգում 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման մասին նշվեց, որ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման 1-ին լուծարքային շրջանը նախատեսված է իրականացնել ս.թ. փետրվարի 4-12-ը, 2-րդ լուծարքային շրջանը՝ փետրվարի 18-22-ը: Ա.Դավթյանը նշեց, որ լուծարքային շրջանն իրականացվում է ըստ նախատեսված ժամանակացույցի, տրված են առարկայական հանձնաժողովների հրամանները, կազմված են գրաֆիկները, ընթացքը վերահսկվում է Ուսումնամեթոդական վարչության կողմից:

Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևողական լինել լուծարքային շրջանի անցկացման, ՈՒՄՎ-ին՝ վերահսկման գործում, այն պարտադիր իրականացնել հրամանագրված հանձնաժողովներով:

Չորրորդ հարցի վերաբերյալ զեկուցող Ն.Գրիգորյանը ներկայացրեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի գործունեության հաշվետվություն (2021թ. սեպտեմբեր – 2022թ. հունվար): Մասնավորապես նշվեց, որ ԿԲԴՎ բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ՝ հետևյալ ուղղություններով.

  • փաստաթղթերի մշակում-վերանայում,
  • վերապատրաստումներ,
  • պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում և իրականացում,
  • հանդիպում-քննարկումներ:

Փաստաթղթերից մշակվել և հաստատման են ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի փաստաթղթաշրջանառության կարգը, ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգը: Մշակվել և կրթական ծրագրերի ղեկավարներին է տրվել Կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքային պլանի օրինակելի ձևը:

Մշակման փուլում են ԵՊՀ ՒՄ-ի վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմի ատեստավորման և ԵՊՀ ԻՄ-ում ինքնուրույն աշխատանքների կատարման կարգերը:

Պատրաստվել և փորձաքննության է ներկայացվել «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագիրը:

Ուսումնամեթոդական վարչության հետ համատեղ բաժինը մշակել է Լաբորանտների աշխատանքային պլանի օրինակելի ձև:

Վերապատրաստումների կապակցությամբ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները մասնակցել են բաժնի կողմից կազմակերպված 12 վերապատրաստման:

Կարծիք արտահայտվեց, որ մեծ ժամաքանակով և կրեդիտով վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար դասախոսներին տրամադրվի հավաստագիր: 

Իր զեկուցման մեջ Ն.Գրիգորյանը նաև ներկայացրեց, որ ԿԲԴՎ  բաժինը  համակարգել է ԵՊՀ  ԻՄ-ում նոյեմբերի 1-ից 30-ը պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները: Դասերն  իրականացվել  են  3  խմբերով՝ առկա և հեռավար ձևերով, յուրաքանչյուր խմբի  համար 110 ժամ տևողությամբ: ԵՊՀ  ԻՄ-ում վերապատրաստվել են   Տավուշի, Լոռու  և Գեղարքունիքի  մարզերի  75  ուսուցիչներ (54 դպրոցից), վերապատրաստումներն իրականացրել է 14 դասընթացավար, որոնցից 9-ը ԵՊՀ ԻՄ-ի դասախոս է:

Բաժնի կողմից կազմակերպված հանդիպում-քննարկումներն իրականացվել են հիմնականում հետևյալ ուղղություններով.

  • ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-26 զարգացման ռազմավարական ծրագրի մշակման հանձնաժողովի շրջանակում առաջին` «Բարձրորակ կրթություն» նպատակի պատրաստման աշխատանքների համակարգում, մյուս երկու խնդիրների ձևակերպման և կազմման աշխատանքներին մասնակցություն:
  • Նույն հանձնաժողովի շրջանակում «Բարձրորակ կրթություն» նպատակի գործողությունների պլան-ժամանակացույցի կազմում:
  • ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի աշխատանքների համակարգում, որոնց ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մի շարք փաստաթղթեր:
  • ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքների համակարգում:
  • ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի նպատակով ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքների՝ խորհրդատվությունների, հանդիպումների համակարգում:
  • Առցանց հանդիպում-քննարկումների կազմակերպում 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացներ վարող դասախոսների հետ:
  • Առցանց հանդիպում-քննարկումների կազմակերպում ամբիոնների վարիչների և կրթական ծրագրերի ղեկավարների հետ:

Որոշվեց՝ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի գործունեության (2021թ. սեպտեմբեր – 2022թ. հունվար) մասին Ն.Գրիգորյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում 2021-2022 ուստարվա քննաշրջանի ընթացքի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ քննաշրջանը մեկնարկել է 2022թ. հունվարի 31-ից և կավարտվի փետրվարի 26-ին: Նախապես կազմվել են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-22 ուստարվա հեռակա ուսուցման քննաշրջանի ժամանակացույցները, այդ մասին իրազեկվել են և՛ ուսանողները, և՛ դասախոսները, դրանք, ըստ ֆակուլտետների, նաև տեղադրված են կայքում:   

Որոշվեց՝ հեռակա ուսուցման համակարգում 2021-2022 ուստարվա քննաշրջանի ընթացքի մասին ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանի և ֆակուլտետների դեկանների զեկուցումներն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում ուսանողի ուսանողական իրավունքների վերականգնման մասին զեկուցեց ՈՒՄՎ ՈՒԳԿՎ բաժնի վարիչ Ն.Առուշանյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 1 նախկին ուսանող դիմել է իր ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին, ըստ որի՝ նրան թույլատրվում է վերականգնել իր ուսանողական իրավունքները:

Որոշվեց՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի նախկին ուսանողի ուսանողական իրավունքները:

«Իրազեկվածություն կրթության միջոցով» երիտասարդական սիմպոզիում Հունաստանում

Սիմպոզիումի հայտ. նկար Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանու­թյան երկխոսության և զարգացման համաշխարհային օրվա կապակցությամբ 2022 թ. ապրիլի 6-10-ը Հունաստանում կանցկացվի Համաշխարհային մշակութային ժառանգության ամենամյա երիտասարդական սիմպոզիում՝ «Իրա­զեկվածու­թյուն կրթության միջոցով» խորագրի ներքո:

Միջոցառմանը կարող են մասնակցել դպրոցների, համալ­սարանների և կրթական կամ մշա­կութային հաստատությունների ու ասո­ցիացիաների ներկայացուցիչներ, ուսու­ցիչներ, ինչպես նաև 12 տարեկանից բարձր աշա­կերտներ: Անչափահաս­ների մասնակցությունը հնարավոր է միայն մեծահասակի ուղեկցությամբ:

Միջոցառման ավարտին մասնա­կիցներին կտրվի վկայական:

Մասնակցության մասին մանրամասները հասանելի են միջոցառման կայքում:

Աղբյուրը՝ https://escs.am/: