Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1․ գլխավոր - Copy 2023 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում այցելեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ պատվիրակության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին մասնաճյուղում ֆրանսերենի դասավանդման կազմակերպմանը, մարզում ֆրանսերենի զարգացմանը, դեսպանատան հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Պարոն Մակարյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց առաջին անգամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելած ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին, կրթական համագործակցության հացերով դեսպանի կցորդ Դոմինիկ Վեսին, համառոտ ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, կառուցվածքը, անդրադարձավ իրականացվող մասնագիտություններին և առանձնապես «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրին, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնում գործող Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի աշխատանքներին:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի նիստերի սենյակում տեղի ունեցավ դեսպանի գլխավորած պատվիրակության, բուհի ղեկավարության ու Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսների հանդիպումը մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց, որ 2013 թվականից ի վեր Ֆրանկոֆոնիայի և քույր քաղաքների բարեկամության շրջանակներում Վալանսի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի հրավերով ամեն տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողներ դասախոսի ուղեկցությամբ հյուրընկալվում են Վալանսում, իրենց մասնագիտական գիտելիքները և բանավոր խոսքը կատարելագործելու նպատակով մասնակցում են դասընթացների և հանդիպումների, կատարում ճանաչողական այցեր:

Խոսվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև ավելի քան 10 տարվա համագործակցության մասին, որի շրջանակներում ֆրանսիական կողմը կրթաթոշակներ է տրամադրում ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար ուսուցման համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, ովքեր նպաստում են մարզի դպրոցներում ֆրանսերենի տարածմանը:

Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունը հայտնեցին մասնաճյուղի ուսանողների՝ ֆրանսերենով հաղորդակցվելու հմտությունների բարձր մակարդակի վերաբերյալ:

Մասնաճյուղի դասախոսները դեսպանին ներկայացրին Ֆրանսիայում վերապատրաստում անցնելու իրենց ցանկության մասին և խնդրեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությունն այդ գործում:

Պարոն Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներին հրավիրեց այցելելու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ համագործակցությունն ընդլայնելու նպատակով: 

ԵՊՀ ԻՄ-ում տրվեց հոգեբանական ծառայությունների մեկնարկը

1. glxavor 2023 թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մարզի բնակիչներին և համալսարանականներին հոգեբանական անվճար ծառայություններ մատուցելու գործընթացը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի՝ 2023 թ. նոյեմբերի 9-ի հրամանի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ում թույլատրվել է կազմակերպել և մատուցել հոգեբանական խորհրդատվական, հոգեթերապևտիկ, անձնային և մասնագիտական զարգացնող բնույթի ծառայություններ մասնաճյուղի ուսանողների, աշխատակիցների ու Տավուշի մարզի բնակիչների համար: Մինչև համապատասխան ստորաբաժանման ձևավորումը ծառայությունների մատուցման աշխատանքների կազմակերպման պատասխանատու է նշանակվել ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մերի Տիգրանի Ազիզյանը: Նրա կողմից տնօրենի հաստատմանն է ներկայացվել 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար գործունեության ծրագիր և համապատասխան մասնագետների խմբի կազմը:

Հոգեբանական ծառայությունների մատուցման շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը և խմբի ղեկավար Մերի Ազիզյանը հանդիպում ունեցան Արցախից բռնի տեղահանված և իրենց ուսումնառությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում շարունակող ուսանողների հետ:

Առաջին հանդիպման ընթացքում Ա. Մակարյանը և Մ. Ազիզյանը ծանոթացան ուսանողների հետ, ուսումնական գործընթացում հնարավորինս արագ ներգրավվելու հետ կապված դժվարություններին, պատասխանացին նրանց հուզող հարցերին: Ուսանողներին առաջարկվեց իրենց և իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին ցանկության դեպքում տրամադրել հոգեբանական աջակցություն:

Նույն օրը Մերի Ազիզյանը վարեց հոգեբանական ծառայությունների առաջին թրեյնինգը («Կոնտակտի խզման մեխանիզմները»), որին մասնակցում էին առկա և հեռակա ուսուցման հոգեբանության և հարակից մասնագիտությունների ուսանողներ:

Թրեյնինգի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է նշանակում կոնտակտ, ինչպես է մարդն ունենում կոնտակտ մարդկանց և աշխարհի հետ, ինչ պաշտպանական մեխանիզմներ է կիրառում, որոնք կոնտակն ունենալու ցանկությանը զուգահեռ հանգեցնում են սեփական անձի և աշխարհի հետ կոնտակտի խզմանը:

Քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դաս-քննարկում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

1. glxavor 2023 թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ՆԳ նախարարության փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի ներկայացուցիչները՝ Բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության մայոր Սարգիս Մարկոսյանի գլխավորությամբ:

Այցելության նպատակն էր ուսանողների համար անցկացնել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպում» թեմաներով դաս-քննարկում:

Դաս-քննարկման ընթացքում ուսանողներին շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեցին սեյսմապաշտպանական վարքականոնները, թե ինչ պետք է անել երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և երկրաշարժից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

Բացատրվեցին քաղաքացիական պաշտպանության ձևերը (տարհանումը, պատսպարումը, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը), քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տեսակները (նախապատրաստական և հիմնական), ծառայությունները:

Խոսվեց բնական աղետների, դրանց կանխարգելման միջոցառումների և պաշտպանվելու եղանակների մասին:

Ուսանողները ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից ստացան դաս-քննարկման թեմաների շրջանակներում իրենց հուզող հարցերի պատասխանները:

 

Սեղանի թենիսի բաց առաջնությանը մասնակցելու հրավեր

ԵՊՀ ԻՄ  (11) (1)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է սեղանի թենիսի բաց առաջնություն, որը տեղի կունենա 2023 թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում:

Մասնակցել ցանկացողները մինչև դեկտեմբերի 1-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն (հեռ.՝ 094 88 00 78 կամ 094 69 08 10):

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

 

Дизайн без названия (8)

 Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողներին։

♦♦♦

«ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Արփինե Վահեի Վանեսյան

 Arpine Vanesyan

♦♦♦

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի

չորրորդ կուրսի ուսանողուհի

Մալվինա Հովհաննեսի Վարդապետյան

 Malvina Vardapetyan

♦♦♦

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Իննա Հրայրի Հարությունյան

 Inna Harutyunyan

♦♦♦

«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Սվետլանա Կարենի Մելիքբեկյան

 Svetlana Meliqbekyan

♦♦♦

«ԱՐՏԱԿ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Կարինե Անդրանիկի Մուքաելյան

Karine Muqayelyan 

♦♦♦

«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի

չորրորդ կուրսի ուսանողուհի

Ռուզաննա Արմենի Բաբուռյան

 Ruzanna Baburyan1

 

♦♦♦

«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի

չորրորդ կուրսի ուսանող

Կամո Ջոնիկի Հովակիմյան

 Hovakimyan Kamo

♦♦♦

«ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանող

Սահակ Գեղամի Գուլակյան

Gulakyan Sahak 

♦♦♦

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության «Հոգեբանություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի

չորրորդ կուրսի ուսանողուհի

Սյուզաննա Հայկի Ավետիսյան

Avetisyan Syuzanna 

 

♦♦♦

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի

անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Լիլիա Արտավազդի Եղոյան

Lilia Exoyan 

♦♦♦

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Ռոզա Հովսեփի Բաղրամյան

Roza Baxramyan 

♦♦♦

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի

չորրորդ  կուրսի  ուսանողուհի

Մարինե Մհերի Մելիքսեթյան

 Marine Meliqsetyan

♦♦♦

«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Ագնեսա Արսենի Դալլաքյան

Agnesa Dallaqyan