Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

2018թ. փետրվարի 22-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ն.Գասպարյանը:

22-02-18-

Միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականութուն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը, բերեցին հետաքրքիր փաստեր Բուքինգիեմյան պալատի (Buckingham Palace) մասին, որը Լոնդոնի թագավորական ընտանիքի նստավայրն է, տեղակայված է Վեստմիստերում և մշտապես գտնվում է պետական միջոցառումների ու արքունական հյուրընկալությունների կենտրոնում:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

Ուսանողները խոսեցին Անգլիայում և ամբողջ աշխարհում ժամանակի ամենահայտնի դեմքերից մեկի՝ արքայադուստր Դիանայի, նրա կյանքի և ողբերգական ավտովթարի մասին:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

Նրանք անդրադարձան Էլիզաբեթ 2-րդին, ով ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլև Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհին է, Անգլիական եկեղեցու գլուխը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն  հրամանատար և գնդապետ:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

Այնուհետև ներկայացվեցին Էլիզաբեթ II թագուհու նախորդներն ու հետնորդները: Հետնորդներից անդրադարձ կատարվեց նրա այժմյան ընտանիքին, արքայազն Չարլզին, նրա կրթությանը, ընտանեկան հարաբերություններին։ Խոսվեց արքայազն Չարլզի որդի արքայազն Վիլյամի՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի մասին, ցուցադրվեց նրա ամուսնությանը վերաբերող փոքրիկ տեսահոլովակ:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում

 

Այնուհետև ուսանողները ներկայացրին արքայազն Վիլյամի եղբորը` արքայազն Հարրին, ով նշանադրվել է վերջերս և պատրաստվում է ամուսնանալ մայիս ամսին: Անդրադարձ կատարվեց նաև արքայազն Վիլյամի որդուն` արքայազն  Ջորջին և դստերը` արքայադուստր Շարլոտին:

Թագավորական ընտանիքի մասին պրեզենտացիաներն ամփոփվեցին թագավորական սովորույթների, խոհանոցի մասին հետաքրքրիր փաստերով:

Կայացավ «Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը և նրանց սովորույթները» թեմայով միջոցառում