Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

2017թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայաստանի Հանրապետության և Արցախի հերոս, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը՝ նրա անդամ, ակումբի Տնտեսագիտության ֆակուլտետի համակարգող Սոսե Խաչատրյանի պատասխանատվությամբ:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

 

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, «Տավուշ» ռազմահայրենասիրական  ակումբի անդամները, ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումՀՀ և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը համալսարանականների համար բարեպատեհ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու Մոնթեի խոշոր ավանդը Արցախի ազատագրման գործում, հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելու Ազգային հերոսի սուրբ հիշատակին, մատաղ սերնդի հիշողության մեջ վառ պահելու նրա անմահ կերպարը:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Հայրենասիրական միջոցառումը սկսվեց մարտիկի աղոթքով:

Այնուհետև տրվեցին Մոնթե Մելքոնյանի վերաբերյալ կենսագրական փաստեր, կրթությունը, մարտական ուղին, սերը, սպանությունը, ճանաչումը:  

Ջերմ ու անմիջական շնչով ներկայացվեց Մոնթեի ու Սեդայի մեծ, ջինջ ու մաքուր սիրո պատմությունը:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Հնչեցվեցին հերոսի թևավոր մտքերն ու արտահայտությունները, իր մասին մեծանուն գործիչների և հայրենանվեր անձանց խոսքերը:

Միջոցառման ընթացքում արտասանվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամ Սոսե Խաչատրյանի գրած բանաստեղծությունը` նվիրված Մոնթեի հիշատակին.

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Արցախ աշխարհում կռիվ է եղել,

Ավեր է եղել, արյուն է թափվել,

Ու կռվի դաշտում ահեղ գոչյունով

Ակա՜ն է պայթել. Մոնթե՜ն է զոհվել:

Ու նրա հոգին, ինչպես վեհ արծիվ,

Ճախրել է ամպեր,  հասել երկնքին,

Երկար տարիներ, ինչպես հրեշտակ,

Պաշտպան է դարձել Հայոց աշխարհին:

Դու մեր սրտում ես, Մոնթե՜ Մելքոնյան,

Կհիշենք մենք քեզ ընդմիշտ, հավիտյան:

Միջոցառման ընթացքում  կատարվեցին ազգային-հայրենասիրական երգեր:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում

Վերջում ցուցադրվեց Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ֆիլմ:

Մասնաճյուղում կայացավ Մոնթե Մելքոնյանի ծննդյան  60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում