Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

2017թ. ապրիլի 25-30-ը ԵՊՀ ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Իսրայելի (ք. Թել-Ավիվ) «Շարլոտտա» երգչախումբը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ու ՀՀ այլ վայրերում հանդես է գալիս ելույթներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Ապրիլի 26-ին հռչակավոր երգչախումբն իր համերգային ծրագիրը ներկայացրեց  ԵՊՀ-ում, ապրիլի 27-ին՝ Կամերային երաժշտության տանը, իսկ ապրիլի 28-ին` Տավուշի մարզպետարանի դահլիճում:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

Համերգային ծրագրից առաջ  «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, որտեղ ջերմ ընդունելության արժանացավ մասնաճյուղի տնօրենության, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

Երգչախմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ և հրեա ժողովուրդների պատմական ճակատագրերի ընդհանրությանը (Հայոց ցեղասպանություն և Հոլոքոստ), նրանց փոխհամագործակցմանը, զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը ընդհանուր գծերով հյուրերին ներկայացրեց ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առաքելությունը, նրա ֆակուլտետներն ու գործող մասնագիտությունները, խորին շնորհակալություն հայտնեց «Շարլոտտա» երգչախմբին` Հայաստանում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, հյուրախաղերով հանդես գալու համար և, ի նշան երախտագիտության, երգչախմբի ղեկավար Էլի Գեֆենին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը:  

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

Տավուշի մարզպետարանում համերգային ծրագիրը մեկնարկեց կոմիտասյան «Դլե յաման»-ի հոգեցունց կատարմամբ:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

Ապա ներկայացվեց համառոտ տեղեկատվություն` «Շարլոտտա» երգչախմբի ստեղծման և նրա ձեռք բերած համաշխարհային հռչակի մասին:

Նշվեց, որ Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը ստեղծվել է 1990թ. Էլի Գեֆենի կողմից, ով մինչև օրս ղեկավարում է երգչախումբը: Հայտնի երգչախումբը հեղինակություն է ձեռք բերել իր լայն երգացանկի շնորհիվ, որն ընդգրկում է դասական և հոգևոր ստեղծագործություններ:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

Երգչախումբը  ելույթներ է ունեցել Իսրայելի, ինչպես նաև արտերկրի ամենահայտնի համերգային սրահներում: Մասնավորապես համերգներով հանդես է եկել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Լոնդոնի թագավորական Ալբերտ-հոլլը, որտեղ ներկա է գտնվել նաև Մեծ Բրիտանիայի արքայադուստրը (Բրիթթեն՝ զինվորական ռեքվիեմ), Քովենթ-Գարդեն փառատոնը (Ռոսսինիի՝ Մովսեսը Եգիպտոսից):

Իսրայելական երգչախումբն իր երգացանկն է ներկայացրել եվրոպական ամենահայտնի փառատոներում՝ Մալթայում, Մադրիդում, Պրահայում, Հռոմում, Լիսաբոնում և այլուր:  Նրանք ելույթ են ունեցել իսպանական Սևիլյայի Ալկասար թագավորական պալատում և Սան Խուան դը Դիոս Գրանադում (2007), ինչպես նաև 2008 թ.-ին Վիեննայում:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

Բրատիսլավում «Սուրբ երգերի արարողությանը» նվիրված համերգի ընթացքում Բրատիսլավի Կոմենսկու անվան համալսարանի ռեկտորը երգչախմբի ղեկավար Էլի Գեֆենին պարգևատրել է «Միասնական Եվրոպայի հռչակում-Զանգերի տոն» մեդալով:

Երգչախումբը հատուկ համերգներ է կազմակերպել Հունգարիայի հայ ավետարանչական, ինչպես նաև հրեական համայնքների համար: Երգչախմբի անդամները չեն վճարվում. բոլորն էլ կամավոր են:

«Շարլոտտա»-ն Տավուշում ներկայացրեց հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական ու հոգևոր երգեր:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

Համերգային ծրագիրն ինչպես սկսվել էր, այնպես էլ եզրափակվեց Կոմիտասի ստեղծագործությամբ` «Տէր ողորմեա» երգով, որի կատարմանը, երգչախմբի ղեկավար Էլի Գեֆենի խնդրանքով, ձայնակցեց ամբողջ դահլիճը:   

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում

Վերջում փոխադարձաբար իրենց շնորհակալությունը հայտնեցին Տավուշի մարզային իշխանությունների անունից` փոխմարզպետ Լ.Սարգսյանը` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մշակութային այդչափ բարձր մակարդակով մատուցված հարգանքի տուրքի, իսկ ամբողջ երգչախմբի անունից` նրա անդամ տիկին Սիլվի Գեֆենը` ջերմ ընդունելության, երկու (հայ և հրեա) ժողովուրդների ճակատագրերի ընդհանրության խորը գիտակցության համար:

Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և իր համերգային ծրագիրը ներկայացրեց Տավուշի մարզպետարանում