Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

2017թ. ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը կազմակերպվել էր «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ու Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանի համատեղ ջանքերով:

Գրական-երաժշտական մի գեղեցիկ հուշ-ցերեկույթ էր միջոցառումը, մեր անմահացած հերոսների սուրբ հիշատակին մատուցված մի յուրօրինակ հարգանքի տուրք` մասնաճյուղի երկու շնորհաշատ ուսանողուհիների` հեռակա ուսուցման «Հոգեբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Լիլիա Մնացականյանի և առկա ուսուցման «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանի մասնակցությամբ:

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Նախ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր քաջարի հերոսների հիշատակը:

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Ապա Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանի կողմից ընթերցվեց ամբիոնի հայտարարած էսսեի համահամալսարանական մրցույթում օրերս առաջին տեղ գրաված «ԱԼԳ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Մհեր Մկրտումյանի «Նամակ զինվորին» թեմայով էսսեն (մանրամասն տե՛ս http://ijevan.ysu.am/20-04-2017-2/), որը ևս մեկ անգամ հուզեց ներկաներին ու հայրենասիրության շնչով ողողեց ամբողջ դահլիճը:

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Այնուհետև Լիլիա Մնացականյանը` արդեն ճանաչված ու սիրված կատարող, ով հասցրել է գերել շատ ունկնդիրների սրտերը, հանդես եկավ Հայոց բանակին, մեր հերոս տղաներին նվիրված համերգային ծրագրով, որի մեջ հիմնականում ընդգրկված էին հետևյալ երգերը.

  • «Թռչեի մտքով տուն»,
  • «Կարմիր կակաչներ»,
  • «Այս հողից ծնված»,
  • «Տուն իմ հայրենի»,
  • «Հենց երկու տարի»,
  • «Պարոնա՛յք սպաներ»,
  • «Բալլադ զինվորի մասին,
  • «Խաչքար»,
  • «Ես չեմ ուզում պատերազմ լինի»,
  • «Քես կսպասեմ, զինվո՛ր»,
  • «Զինվորի կարոտը»,
  • «Իմ անունը հայ է»,
  • «Հայրիկ»,
  • «Մարտում»,
  • «Ճերմակ աղավնի»:

Նաիրյան հեզաճկուն պարով հանդես եկավ«Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լուսինե Չոբանյանը:

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Հատկանշական է, որ ներկայացված ռազմահայրենասիրական խրոխտ ու ոգեշունչ երգերի մեջ կային և Լիլիա Մնացականյանի ու Մերի Գասպարյանի հեղինակային գողտրիկ ստեղծագործություններից:

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Հանդիսատեսի կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց, օրինակ, նրանց համատեղ` «Խաչքարը» երգը (խոսքերի հեղինակ՝ Մերի Գասպարյան,
երաժշտության հեղինակ՝ Լիլիա Մնացականյան).

Զառամյալ, ինչպես բարի ծերունի,

Թեքվել է խաչքարն այս գյուղի ճամփին,

Թաշկինակներ են կից ծառից կապել,

Օ՜, մարդկային ցավ, էս ու՞ր ես հասել:

 

Կրկ. Ու այս հոգնած խաչքարը

Ի՛նչ ցավ ասես, որ չի տեսել,

Ի՜նչ աղերսներ, ի՜նչ խնդրանքներ

Թաշկինակի պես մաշել:

Օ՜, հինավու՛րց, դու ծե՛ր խաչքար,

Ինչե՜ր ասես, որ չես տեսել,

Ժանյակ ու նկարներ թոռան,

Որ ծեր տատին է կապել:

 

Դու՛,  մարդկայի՛ն ցավ, տանջո՛ղ, բազմաբյու՛ր,

Խաչին են փարվել թախիծ, լուռ համբույր,

Օ՜, զառամյա՛լ, լուսե՛ դու խաչքար,

Հայ հավատի մասու՛նք, սու՛րբ նշխար:

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Միջոցառման վերջում ելույթ ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը և Իջևանի զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը:

Ս.Առաքելյանն իր գոհունակությունն արտահայտեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին, ևս մեկ անգամ շեշտեց, որ, ի դեմս նրանց` երիտասարդ սերնդի, ունենք արժանի սերնդափոխություն, ներկայիս երիտասարդությունն ապացուցեց, որ ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, նրա հայրենանվեր գործը պատվով շարունակողը, ով պատրաստ է սաստելու չարկամ թշնամու ամեն  մի ոտնձգություն, անվարան պաշտպանելու հայրենի հողը և իր հուսալի ձեռքերով կերտելու երկրի ապագան:

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Ն.Մանգասարյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությանը և ուսանողներին` բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման, բուհ-բանակ կապն ամուր պահելու համար, մարզի երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության և զինվորներին քաջալերելու, իրենց սրտակցությունը հայտնելու առումով ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը և համոզմունք արտահայտեց, որ երկկողմ համագործակցությունը կլինի շարունակական:

Մասնաճյուղում կայացավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Եվ, որպես ասվածի հաստատում, մասնաճյուղի շնորհալի ուսանողներ Մհեր Մկրտումյանը, Լիլիա Մնացականյանն ու Մերի Գասպարյանը Իջևանի զորամասի հրամանատարության կողմից արժանացան պատվոգրերի: