Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկար. փետրվարի 26

   2020թ. փետրվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ներկայացրեց, որ մասնաճյուղի հեռակա ուսուցման ութ ուսանողներ դիմել են 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար:

Որոշվեց «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ութ ուսանողների ուսանողական իրավունքները:

Ընթացիկ հարցերից էր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների ներկայացման հարցը, որի կապակցությամբ որոշվեց հանձնարարել դեկաններին եռօրյա ժամկետում տնօրենին ներկայացնել  հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: