Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում-քննարկում ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Վարդուհի Աչինյանի հետ

1. գլխավոր 2022թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-4 կուրսերի մի խումբ ուսանողներ մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում ունեցան հանդիպումքննարկում ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Վարդուհի Աչինյանի հետ:

Հանդիպում-քննարկման նախաձեռնող, ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչ Քրիստինե Հարությունյանը նախ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Վարդուհի Աչինյանին ներկայացրեց հանդիպման մասնակիցներին:

Այնուհետև Վ.Աչինյանն ուսանողներին ներկայացրեց սեփական փորձը՝ իր համար աշխատանքում հաջողության հասնելու գլխավոր գրավական համարելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստացած կրթությունը:

Բանախոսը ներկայացրեց ուսուցչի իր աշխատանքը ինչպես դպրոցում, այնպես էլ «Հայաստանի մանուկներ» / Children of Armenia (COAF) հիմնադրամում:

Վ.Աչինյանը խոսեց ACCESS ծրագրի մասին, որն օգնում է տեղում զարգացնել անգլերենի դասավանդման կարողությունները:

Հանդիպման մասնակից ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին Վ.Աչինյանին, քննարկեցին իրենց հուզող հարցերը և ցանկություն հայտնեցին շարունակել շփումն ու համագործակցությունը:

Օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ կշարունակվեն հանդիպում- քննարկումները ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների հետ՝ փորձի փոխանցման, ներկա և նախկին ուսանողների միջև   սերտ կապ պահպանելու նպատակով: