Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հոգեբանության արդի հիմնահարցերի հետազոտություններ» գիտական սեմինար

1. գլխավոր

2022թ. մարտի 26-ին «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների  մասնակցությամբ տեղի ունեցավ «Հոգեբանության արդի հիմնահարցերի հետազոտություններ» խորագրով գիտական սեմինարը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Ս.Պողոսյանի:

Սեմինարին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ.Հարությունյանը, հ.գ.դ., պրոֆեսոր Ռ.Աղուզումցյանը, հ.գ.թ., դոցենտ Ս.Պողոսյանը, հ.գ.թ., ասիսիտենտ Ա.Ավագյանը, ասիստենտ Ի.Պոնոմարենկոն, դասախոս Վ.Մելիքսեթյանը, տվյալ մասնագիտության առկա և հեռակա կուրսերի ուսանողներ:

Գիտական սեմինարի նպատակն էր ներկայացնել ուսանողների հետաքրքրությունների շրջանակում գտնվող հիմնահարցերի հոգեբանական հետազոտություններն ու վերլուծությունները:

Սեմինարի ընթացքում «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները ներկայացրին «Հոգեախտորոշում» դասընթացի շրջանակներում իրականացրած հետազոտական աշխատանքները:

Ներկայացված հետազոտություններն արծարծում էին հոգեբանության կարևորագույն և արդիական հիմնահարցեր: Դրանք վերաբերում էին ավագ դպրոցականների, ուսանողների ուսումնական մոտիվացիային, ուսուցիչների հուզական ինտելեկտին, կրտսեր դպրոցականների վախերին, դեռահասների տագնապայնությանը և ագրեսիվությանը, սահմանամերձ գոտու դեռահասների տագնապայնությանը:

Գիտական սեմինարն ուղղված էր հոգեբանության հետագա ուսումնասիրություններ պահանջող հիմնահարցերի ուրվագծմանը:

«Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների համար այն ինքնադրսևորման, իրենց՝ որպես հոգեբան-հետազոտողի փորձառությունը ներկայացնելու լավագույն հնարավորություն էր: