Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների հետ

 2016թ. նոյեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների հետ կրթական ծրագրի քննարկում, որին հրավիրված էին տնօրենի խորհրդականներ Ա.Մակարյանը և Վ.Բրուտյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, փոխդեկան Վ.Աղաբաբյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, դասախոսներ Լ.Բագումյանը, Շ.Գրիգորյանը, Ա.Մարդանյանը:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Քննարկումն անցկացրեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը:

Սկզբում ներկայացվեցին կրթական ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ապա կայացավ վերջնարդյունքների ճշգրիտ ձևակերպման և անցած ծրագրին համապատասխանության շուրջ քննարկում:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Մասնավորապես նշվեց, որ անհրաժեշտ է շտկել ծրագրային որոշ ձևակերպումներ, ինչպես նաև վերանայել ծրագրի սահմաններում իրականացվող առարկաների ցանկը:

Շեշտը դրվեց մասնագիտական կրթամասի առարկաների կարևորության վրա, որոնք, ըստ ուսանողների, առաջնային են, և իրենք կցանկանային, որ նույնիսկ այլ կրթամասերի որոշ առարկաների հաշվին ավելացնել մասնագիտական առարկաների ժամերը կամ ծրագրի մեջ ներմուծել անգլերեն լեզվի, գրականության կամ մշակույթի վերաբերյալ որևէ նոր առարկա: Հարց բարձրացվեց  նաև լեզվի` լսողական սարքավորումներով ապահովված լաբորատորիայի անհրաժեշտության մասին:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Լիարժեք մասնագետ ձևավորվելու գործում ուսանողները կարևորեցին և արտասահմանյան գրականության իմացությունը:

Եղան առաջարկներ` անգլերեն և ֆրանսերեն խմբերի բաժանման, առարկայի ժամաքանակը ավելացնելու, հնարավորության դեպքում այլ դասախոսներ ևս ընդգրկելու, ինչպես նաև փոխանակման ծրագրերի մասնակցելու վերաբերյալ:

Կրթական ծրագրի քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության IV կուրսի ուսանողների հետ

Քննարկվեց նաև կրթությունը մագիստրատուրայում շարունակելու հարցը, որին  ուսանողների 1/3-ը դրականորեն արձագանքեց: Ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանի հավաստմամբ` մասնաճյուղը գերազանցությամբ ավարտած ուսանողները հնարավորություն կունենան իրենց կրթությունը շարունակելու ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն բանասիրության բաժնում (այլ բաժիններում ուսուցումը վճարովի է):