Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մարտի 30-ի տնօրենության ընդլայնված նիստում

2018թ. մարտի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Մարտի 30-ի տնօրենության ընդլայնված նիստում

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչներ և կրթական ծրագրերի պատասխանատուներ:

Տնօրենության ընդլայնված նիստում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը, քննարկվեցին առկա ուսուցման ավարտական կուրսերի՝ 2017-18 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանին և ավարտական աշխատանքների նախապաշտպանությունների նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղի՝ 2017-2018 ուստարվա II կիսամյակի I ընթացիկ քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Մարտի 30-ի տնօրենության ընդլայնված նիստում

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանն ամփոփելիս նշվեց, որ տվյալ ուստարվա 1-ին քննաշրջանից հետո 72 ուսանող կուտակել է կրեդիտներ, 17 ուսանող ենթակա է հեռացման: Ուսանողների կարգապահության հետ կապված՝ նշվեց, որ ավելի քան 300 ուսանող ոչ մի անգամ չի բացակայել ուսումնական պարապմունքներից, շուրջ 200 ուսանող ունի մասնակի բացակայություններ: 168 ուսանողի տրվել է նկատողություն:

2017-18 ուստարվա II կիսամյակի I ընթացիկ քննությունների կապակցությամբ նշվեց, որ դրանք կտևեն 2018թ. ապրիլի 3-9-ը, և այդ ընթացքում դասապրոցես չի իրականացվի: Առկա ուսուցման ավարտական կուրսերի՝ 2017-18 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը կտևի ապրիլի 3-16-ը:

Ընդգծվեց, որ մասնաճյուղի թե՛ վարչական, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները (ոչ միայն քննություն ընդունող դասախոսը, այլև ամբիոնի բոլոր աշխատակիցները) պետք է ներգրավված լինեն քննական պրոցեսում, օժանդակեն քննությունների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը, ուսանողների կողմից ակադեմիական ազնվության նորմերի պահպանմանը:

Մարտի 30-ի տնօրենության ընդլայնված նիստում

Նիստի վերջում տնօրենը շնորհավորեց բոլորին՝ Սբ. Զատիկի տոնի առթիվ, մաղթեց, որ հայ ընտանիքներում մշտապես լինի աստվածային լույս և ջերմություն, սեր և խաղաղություն, բյուր օրհնություն և ամենայն բարիք: