2017թ. հոկտեմբերի 17-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):
Ցուցադրություն-քննարկմանը մասնակցում էին ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների ուսանողներ:
«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստագրական ֆիլմը պատմում էր տարբեր երկրների մայրաքաղաքների հնության մասին, ներկայացնում, որ Երևանը 29 տարի ավելի վաղ է հիմնադրվել, քան «Հավերժական քաղաք» Հռոմը:
Ուսանողները ֆիլմի միջոցով ծանոթացան մեր քաղաքամայր Երևանի պատմությանը, քաղաքի հետ կապված կարևոր իրադարձություններին:
Հետաքրքիր քննարկում ծավալվեց ֆիլմում փաստերով հերքվող՝ քաղաքի պատմության վերաբերյալ միջազգային հարթակներում տարածված ադրբեջանական ապատեղեկատվության շուրջ: