Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

2017թ. նոյեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Միջոցառումը բացվեց մասնակիցների՝ ուսանողությանն ուղղված շնորհավորական խոսքով ու բարեմաղթանքներով. «Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Թե ինչպիսին կլինի ՀՀ-ն տարիներ անց, պայմանավորված է ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Ուստի ջերմորեն շնորհավորում ենք մեր ուսանող ընկերներին,  ցանկանում անսպառ եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և նպատակների իրականացում»:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ սրտանց շնորհավորելով նրանց տոնը, մաղթելով, որ ուսանողական տարիները նրանց համար դառնան հարուստ գիտելիքների ձեռքբերման ու անմոռաց հիշողություններով լի տարիներ, որ նրանք չունենան չիրականացած երազանքներ, այլ ունենան դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք ու արևոտ նպատակներ: Տնօրենն իր խոսքում ընդգծեց, որ ուսանողամետ մեր բուհում ամեն ինչ արվել ու արվում է, որ ուսանողները լիարժեք պայմաններում անցկացնեն իրենց ուսումնառությունը և դառնան այն պահանջված մասնագետները, ովքեր բարձր կպահեն ԵՊՀ-ի անունն ու հեղինակությունը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Այնուհետև ուսանողների տոնը շնորհավորեց մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ համալսարանականներ, 
այսօր ողջ աշխարհը տոնում է Ուսանողի միջազգային օրը, օր, որը ստիպում է մեզ վերաիմաստավորել մեր կյանքի ամենակարևոր, պատասխանատու և անհոգ փուլերից մեկը։ Հպարտորեն եմ բարձրաձայնում, որ մեր բուհում արվել և արվում է ամեն ինչ, որ ուսանողն իրեն զգա լիարժեք, երջանիկ ու կրթված: Մեզ մոտ լսելի է ուսանողի ձայնը, իսկ նման բուհի ուսանող լինելն առաջին հերթին պատիվ է, արժանապատվություն, որին պետք է յուրաքանչյուրս մոտենանք մեծագույն պատասխանատվությամբ, լինենք խելացի, բարեկիրթ, նպատակամետ ու համառ, ունենանք նվիրական երազանքներ, իսկ Ուսանողական խորհուրդն ինչպես միշտ կմնա լավագույն հարթակը ինքնադրսևորվելու, զարգանալու և ինքնակազմակերպվել սովորելու համար: Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի ուսանողներ»:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ապա ներկայացվեց տոնի պատմությունը, թե ինչպես 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, որի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր։

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Միջոցառումը շարունակվեց մասնաճյուղի շնորհալի ուսանողների երաժշտական ու պարային գեղեցիկ կատարումներով:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Տոնական դահլիճում մերթ թևածեց սիրո քնքուշ մեղեդին, ու բեմի վրա ալիքվեց նաիրյան հեզաճկուն պարը, մերթ թնդաց ազգային-հայրենասիրական խրոխտ երգն, ու բոլորվեց շուրջպարը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը