ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է մրցույթ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման համար:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան:
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները պետք է ունենան առնվազն 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ և վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 5 հոդված՝ տպագրված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում:
Ամբիոնի վարիչի մրցույթի մասնակիցները մեկամսյա (2019թ. հունվարի 18-ից մինչև 2019թ. փետրվարի 21-ը՝ ժամը 16:00-ն) ժամկետում ներկայացնում են.
- դիմում՝ տնօրենի անունով,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը,
- գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
- հրատարակված գիտական աշխատությունների և գյուտերի ցանկը,
- որակավորման բարձրացում անցնելու մասին վկայականը (առկայության դեպքում), մասնագիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերը ներկայացվում են ԵՊՀ ԻՄ-ի կադրերը սպասարկող ավագ մասնագետ Ն. Աբազյանին ներքոհիշյալ հասցեով՝ ՀՀ Տավուշի մարզ, Ք. Իջևան, Ուսանողական 3:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի որակավորման մանդատային հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանին կամ քարտուղար ֆ.մ.գ.թ., դոցենտ Մհեր Աթոյանին:
ՀՀ Տավուշի մարզ, Ք. Իջևան, Ուսանողական 3:
Հեռ. 093 31-78-47, էլ. հասցե matoyan@ysu.am:
ԵՊՀ ԻՄ-ի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում հետևյալ հղումով: