2019թ. փետրվարի 12-ին և 13-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի №39 լսարանում տեղի կունենան «Կրթության ժամանակակից խնդիրները» և Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դաս– քննարկումներ:
Դասերը կվարի ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Կրթության ժամանակակից խնդիրները» դասի ընթացքում կքննարկվեն հետևյալ ենթաթեմաները.
- «Ինչպե՞ս է փոխվել աշխարհը»:
- Ինչպե՞ս են փոխվել ուսանողները»:
- «Որո՞նք են կրթության հիմնական խնդիրները»:
«Ինչպե՞ս է սովորում մարդը» դասի ընթացքում քննարկվելիք հարցերն են.
- «Ինչպե՞ս է տեղի ունենում սովորելու գործընթացը»:
- «Ուշադրության դերը կրթության գործընթացում»:
- «Ուսուցումը որպես խորքային գործընթաց»:
ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին սիրով հրավիրում ենք: