Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Կրթության որակի կառավարում» բաժնի «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություններ» էջում կարող եք ծանոթանալ 2020թ. իրականացված ինքնավերլուծությանը:
Ինստիտուցիոնալ կարողությունների այս վերլուծությունն իրականացվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կազմում Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով:
Սույն ինքնավերլուծությամբ գնահատվել են բուհի մատուցած կրթական ծառայությունները և կրթական ծրագրերը (ՄԿԾ-ները) և հիմնավորվել է, թե դրանք որքանով են ծառայում մասնաճյուղի առաքելությանը, նախանշված կրթական նպատակներին և ուսումնառության վերջնարդյունքներին:
Ինքնավերլուծությունը նպատակ ունի բարելավելու մասնաճյուղի ՄԿԾ-ների որակը և համապատասխանությունը ՀՀ ՈԱՇ-ի նկարագրիչներին, ընդլայնելու մասնաճյուղի և կրթական ծրագրերի ներուժը, որոշումներ կայացնելու համար ապահովելու տեղեկատվական համապատասխան հիմքեր, նպաստելու ուսանողների ուսումնառության որակի բարելավմանը: Ինքնավերլուծության խնդիրն է եղել հիմնավորել, որ ԵՊՀ ԻՄ-ն այնպիսի ուսումնական հաստատություն է, որն ուսանողներին առաջարկում է համակողմանի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ապահովող կրթական ծրագրեր, նրանց դաստիարակում է բարոյական, ազգային և համամարդկային արժեքներով, հասարակության ամենատարբեր շերտերին ընձեռում է մատչելի կրթություն և մասնագիտությունների ընտրության լայն հնարավորություններ, տրամադրում է հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բարենպաստ միջավայր:
ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը հասցեագրվում է մասնաճյուղի ներքին և արտաքին շահակիցներին:
Ինքնավերլուծության վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները խնդրում ենք ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի էլեկտրոնային հասցեին՝ mkoa.ysuib@gmail.com: