Ս.թ. հունվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները: Նիստը նախագահում էր տնօրեն Ս. Առաքելյանը:
Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ մասնաճյուղի անձնակազմի հաստիքային ցուցակի վերաբերյալ հարցը:
Նշվեց, որ անհրաժեշտ է հստակեցնել հաստիքացուցակը, որն ընդգրկում է մասնաճյուղի վարչակառավարչական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի պաշտոնների հրահանգները՝ նրանց իրավունքների ու պարտականությունների ամրագրումով:
Ընթացքի մեջ են նաև դասախոսների պարտականությունների հստակեցման աշխատանքները:
Շարունակվելու է իրենց աշխատանքը հստակ ու բարեխղճորեն կատարող աշխատողների դրույքաչափը ընդլայնելու գործընթացը:
Նախատեսվում է այս տարի մասնաճյուղի աշխատողների միջին աշխատավարձը բարձրացնել 15%-ով:
23.01.13