Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ANSEF) 2018 Թ. ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ANSEF) 2018 Թ. ԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը(ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2018թ. գիտական դրամաշնորհիմրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2018թ. հունվարին: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` help@ansef.org

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում  (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով` ansef.herokuapp.com մինչև 2017թ. օգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2018 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 27 դրամաշնորհ, որից երեքը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից: ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից հատկացրած 3 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին:

 Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` website@ansef.org:

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ

Աղբյուրը՝ https://armacad.info

«Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով գիտաժողով Ստեփանակերտում

Գիտաժողով

Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանը հրավիրում են մասնակցելու 2017 թ․ հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոց համալսարանում (Ստեփանակերտ) անցկացվող՝ «Կովկաս՝ մեր ընդհանուր տուն» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովը նվիրված է տարածաշրջանի հումանիտար, տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցերի քննարկմանը:

            Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
  • Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
  • Լեզվաբանություն, թարգմանչական գործ, լրագրություն,
  • Մանկավարժություն, մեթոդիկա, հոգեբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են գիտաժողովի մասնակիցները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը էլեկտրոնային տարբերակով m.mashtots@mail.ru էլ.հասցեին ուղարկել՝

  1. գիտաժողովի մասնակցության հայտը,
  2. հոդվածի տեքստը:

Ի գիտություն՝

Բոլոր նյութերը ստուգվելու են «Անտիպլագիատ» համակարգով, և ոչ օրինաչափ փոխառությունների առկայության և արդիականության բացակայության դեպքում հոդվածը չի ընդունվելու:

Հոդվածների ներկայացման չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել իրավագիտության ֆակուլտետի դեկան ալվինա Վալերիի Ներսեսյանին (e-mail: alners@inbox.ru)  և պատասխանատու քարտուղար Ագաթա Վլադիմիրի Սաֆարյանին (e-mail: m.mashtots@mail.ru).

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

Տեղի կունենա միջազգային երիտասարդական գիտաժողով

Տեղի կունենա միջազգային երիտասարդական գիտաժողով

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2017 թվականի սեպտեմբերի 14-17-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:


2016թ. սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ։

Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները,  երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան՝ բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):

  • Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն և այլն):
  • Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
  • Գիտաժողովին ներկայացվող զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին։

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող առանձին նյութերի ժողովածուի տեսքով։

Գիտաժողովի աշխատանքներին ներկայացվող պահանջներին ծանոթացեք այստեղ։


Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017 թ. հուլիսի 15-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել artsakhrecognition@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև՝

  • զեկուցումը,
  • գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է անվճար:


Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր,
Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,
ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան
Հեռ. (+374) 97 277 770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com:

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր երկարամյա նվիրված աշխատակցուհու՝ գլխավոր հաշվապահ Մելանյա Մխիթարյանի ծննդյան հոբելյանը, մաղթում առողջություն, երջանկություն, մասնագիտական ու անձնական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

Ուշադրություն դիմորդներին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հրավիրում է սովորելու

 

ԵՊՀ ԻՄ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2017թ. առկա  ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն),
  • Աշխարհագրություն,
  • Դիզայն,
  • Ընդհանուր մանկավարժություն,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Օտար լեզու և գրականություն,
  • Ֆինանսներ,
  • Զբոսաշրջություն,
  • Սոցիալական աշխատանք:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ

Ուսման տևողությունը 4 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  ս.թ. մայիսի 5ից մինչև հունիս 1ը (հանգստյան օրերն են՝ մայիսի 7, 8, 9, 14, 21):

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  (093) 41-51-22, (093) 20-65-05, (096)-98-76-54  հեռախոսահամարներով: