Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրավիրում ենք «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառմանը

Հրավիրում ենք «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառմանը

2017թ. մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 51-րդ լսարանում տեղի կունենա «Մեր տարածաշրջանի բառուբանը» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդական բանահյուսությանն ու բարբառագիտությանը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Տեղի կունենա «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

 Տեղի կունենա «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը

2017թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա «START UP. Քայլ 2. մտքի հստակեցում և ձեռնարկատիրական հատկանիշներ» ուսուցում-քննարկումը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ:

Քննարկման օրակարգը

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ուսումնագիտական ու անձնական նորանոր հաջողություններով լի, երկար տարիների բովանդակալից կյանք:

«Շարլոտտա» երգչախումբն իր համերգային ծրագիրը կներկայացնի նաև Տավուշի մարզպետարանի դահլիճում

7

Հարգելի՛ համալսարանականներ,

Ապրիլի 25-30-ը ԵՊՀ ռեկտորի հրավերով Հայաստան կժամանի Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը (ք. Թել-Ավիվ):  Հայտնի երգչախումբն ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի՝ ելույթներ կունենա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Շարլոտտա» երգչախումբն իր համերգային ծրագիրը կներկայացնի  ԵՊՀ-ում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի դահլիճում (28.04.2017թ.): 

Երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր:

Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը՝  խնդրում ենք Ձեզ մասնակցել ապրիլի 26-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում և ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգներին:

ԵՊՀ ռեկտորատ

Հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը

Training_April28

Դուք երիտասարդ եք, ունեք բարձրագույն կրթություն, հետաքրքրված եք Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմամբ, ցանկանում եք իրականացնել նոր բիզնես ծրագրեր, միացեք «Քայլ առաջին. Start up-ի համար մտքի ձևավորման փուլ» ուսուցում-քննարկմանը, որի ընթացքում մասնագետները կներկայացնեն բիզնես ծրագրի իրականացման առավել արդյունավետ քայլերը, կսկսեն մտքի ձևավորման փուլից:

 Ուսուցում-քննարկումն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ:

Քննարկումը տեղի կունենա 2017թ. ապրիլի 28-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում:

Ուսուցման երկրորդ հատվածում մասնակիցները կբաժանվեն խմբերի, որոնք կմշակեն և կներկայացնեն Տավուշի մարզի գյուղերում տուրիզմի զարգացմանն ուղղված նորարական, իրատեսական մտքեր:

Լավագույն միտքը ներկայացրած խումբը կստանա խրախուսական մրցանակ:

Մասնակցության համար լրացրեք հայտն այստեղ՝ https://goo.gl/forms/eFruZ6s3IRilwOAf1 և գրանցվեք  https://www.facebook.com/events/1517124614974010/ ֆեյսբուքյան էջում:

Մանրամասների համար դիմեք  Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ  Պ. Ասիլբեկյանին:

Քննարկման օրակարգը