Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով քաջառողջություն, աշխատանքային և ստեղծագործական անսպառ եռանդ:

 

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2015-2016 ուսումնական տարում  Բուլղարիայի, Ռումինիայի,  Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

Աղբյուրը` edu.am

Սեղանի թենիսի և շախմատի մասնաճյուղային առաջնություններ

2015թ. մարտի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենասեղանի թենիսի, իսկ մարտի 26-ին` շախմատի մասնաճյուղային առաջնություններ:

Խաղերը կսկսվեն ժամը 15:00-ին:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Կանանց տոնին նվիրված միջոցառում

2015թ. մարտի 17-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Կանանց տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Սիրով հրավիրում ենք:

Զեկուցում կկարդա «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը

 2015թ. մարտի 13-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում «Գաուսի մեթոդի ծրագրային իրականացում» թեմայով զեկուցում կկարդա «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը: