Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը հայտարարում է էսսեների մրցույթ

 էսսեների մրցույթ

ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնը կազմակերպում է «Ես չափահաս եմ. ծնողներից բաժանման և ինքնուրույնության ձեռքբերման  հոգեբանական խնդիրները» թեմայով ստեղծագործական աշխատանքների՝ էսսեների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերի, այլև ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը աշխատանքներն ուղարկել  հետևյալ էլ.հասցեով՝ stepanyan.lil@mail.ru :

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն