Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

2016թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Բացման խոսքով հանդես եկավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանը` ընդհանրակի ներկայացնելով միջոցառման նպատակը, խնդիրները,   արժևորելով անվանի լեզվաբանին, նրա պատկառելի գիտական վաստակը.

«Մեր միջոցառումը երախտագիտության տուրք է մեծագույն լեզվաբանին՝ իր տիեզերածավալ երախտիքի համար:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

75 տարի – 250 աշխատություն, 32 000 էջ, մի քանի տասնյակ ձեռագիր աշխատություն, 18 լեզուների տիրապետում. «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների», 15 000 էջ, «Հայերէն արմատական բառարան». 40 տարվա տքնաջան աշխատանք, 4 հատոր, 27 000 էջ, 11 000 ստուգաբանված արմատ, որոնցից 1600-ը՝ իր ստուգաբանությամբ, 35 բարբառների բառագանձի մշակում…

Հրաչյա Աճառյանը նաև բանաստեղծ էր, արձակագիր, գրականագետ, թարգմանիչ, բժիշկ,  դերասան, երաժշտության մեծ սիրահար, սիրված դասախոս, սիրող որդի, ամուսին և հայր…»:

Միջոցառման ընթացքում Հրաչյա Աճառյանը բացահայտվեց ոչ միայն որպես գիտնական, այլև մարդ՝ իր բնավորության ազնիվ գծերով (մայրապաշտություն, աշխատասիրություն, հաստատակամություն, ճշտապահություն և այլն):

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանը հանդես եկավ «Աճառյանը բարբառագետ և փորձառական հնչյունաբանության հիմնադիր» զեկուցումով:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

Միջոցառմանը մասնակցող «ՀԼԳ» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողները ներկայացրին լեզվաբանի կյանքի ուշագրավ դրվագները, կրթությունը, դեգերումներն ու սերը, խորին խորհուրդներն ու հումորը, կատարեցին նրա սիրած երգերը (գլխավորապես Կոմիտասի ստեղծագործություններից):

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

 «Հրաչյա Աճառյանի «Հայոց գրերը» աշխատությունը» թեմայով զեկուցում կարդաց  Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Կ.Պողոսյանը:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը

 Բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման վերաբերյալ իրենց շնորհակալությունն ու տպավորություններն արտահայտեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը և ուրիշներ:

Կայացավ Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումը