Ս.թ. դեկտեմբերի 6-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ուսանողական գիտաժողովի աշխատանքները:
Ուսանողները ներկայացրին 5 զեկուցում.
- Շուշան Բաղդասարյան (Կ/Ա III) – «Ֆրանցիսկո Գոյայի արվեստը»,
- Նարինե Օրդինյան (Կ/Ա IV) – «Երվանդ Քոչար. «Տարածական նկարչություն»,
- Տաթևիկ Աբրահամյան (Կ/Ա III) – «Դիմանկար»,
- Անահիտ Ահարոնյան (Կ/Ա IV) – «Մեծ հոլանդացին»: Ռեմբրանտ»,
- Մարիամ Մադաթյան (Կ/Ա IV) – «Մ. Սարյանը` գույնի վարպետ»:
Գիտաժողովի աշխատանքները համակարգում էր ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշան Բաղդասարյանը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկան ֆակուլտետի դեկան Կ. Այվազյանը, դասախոսներ Ս. Հովհաննիսյանը և Ա. Ուլիխանյանը: