Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 28-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Նիստին Մայր բուհից մասնակցում էր ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցի և նույն կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հաստատմանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկին, «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի հետագա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակի հետ կապված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող և ընթացիկ հարցեր:

Նիստի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, 2019-20 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, մասնաճյուղի՝ 2020թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկը:

Հնչեցին ԵՊՀ ԻՄ-ում մանկավարժության կամ տնտեսագիտության գծով մագիստրոսական կրթական ծրագիր ունենալու վերաբերյալ առաջարկներ: Ըստ այդմ՝ Մանկավարժության և հոգեբանության ու Ընդհանուր տնտեսագիտության ամբիոններին հանձնարարվեց նշված մագիստրոսական ծրագրերի առաջարկների հայտերը պատրաստել ըստ կրթական ծրագրերի մշակման կարգի:

Գիտական խորհրդի նիստում որոշվեց շարունակել «Ակունք» գիտական հոդվածների ժողովածուի գործունեությանը՝ հստակեցնելով ժողովածուի գիտական ուղղվածությունների շրջանակը, ունենալ անհրաժեշտ հիմքեր՝ առաջիկայում ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկվելու համար:

ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակի հետ կապված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ նշվեց, որ մասնաճյուղում գործում է համապատասխան հանձնախումբ, որը պարբերաբար անցկացնում է նիստեր, արդեն հստակեցվել է միջոցառումների անցկացման ժամանակացույցը, ըստ որի՝ համակարգվում է գործընթացը:

Ընթացիկ հարցերից առաջինի վերաբերյալ նշվեց, որ Նիլոլայ Ալբերտի Ղալթախչյանի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև 2019թ. հուլիսի 1-ին կնքված պայմանագրի համաձայն՝ Ն.Ղալթախչյանը ստանձնել է ԵՊՀ ԻՄ-ի սոցալապես անապահով ուսանողի նյութական օգնություն (50 հազ. ՀՀ դրամ) ցուցաբերելու պարտավորություն: Գիտխորհրդի նիստում որոշվեց վերոնշյալ ֆինանսական օգնությունը հատկացնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Հրածին Սանասարի Ապերյանին:

Երկրորդ ընթացիկ հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհուրդը որոշեց.

  1. Երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Հովսեփ Իսրայելի Մովսեսյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար:
  2. Միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Հովսեփ Իսրայելի Մովսեսյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ: