2016թ. հուլիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ի.Շաղբաթյանը, մասնակցում էին ՈՒԽ-ի անդամները և ուսանողներ:
Նիստի ընթացքում ամփոփվեցին 2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ՈՒԽ-ի ծավալած գործունեությունը, ուսանողության շրջանում անցկացված անանուն հարցման արդյունքները, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:
Մասնավորապես նշվեց, որ կիսամյակի ընթացքում ՈՒԽ-ի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.
Միջոցառումներ.
- Սիրո օր ԵՊՀ ԻՄ-ում:
- Օտար լեզվով կինոդիտում և քննարկում Հումանիտար գիտությունների ֆակուլտետում:
- ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողների հեղինակած գրքերի շնորհանդեսների կազմակերպում:
- Մարտի 8-ին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում:
- Հայոց ցեղասպանության օրվան ընդառաջ մոմավառություն:
- Մարիա Յակոբսենի հուշ-երեկո ԵՊՀ ԻՄ-ում:
- «Քառօրյա պատերազմ» թեմայով քննարկում ավագ դպրոցի աշակերտների հետ:
- Աջակցություն սահմանապահ հայորդիներին Ապրիլյան պարետազմի շրջանում:
- Վոլեյբոլի առաջնություն մասնաճյուղում:
- Այց Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն:
- Ժամանցային այլ ծրագրեր ուսանողների համար:
Հանդիպումներ մասնաճյուղում.
- ՈՒԽ-ի հանդիպումները ուսանողության հետ:
- Ուսանողության հանդիպումը մասնաճյուղի տնօրենի հետ:
- Հանդիպում «Կոնվերս բանկ ՓԲԸ»-ի աշխատակիցների հետ:
- Հանդիպում Մակարավանքի վանահայր, արժանապատիվ Տ․ Արշավիր քահանա Ասատրյանի հետ:
Կիսամյակի ընթացքում ՈՒԽ-ի նախագահությանը կից գործել են՝
չորս մշտական հանձնաժողովներ.
- Մշակույթի,
- Սպորտի, ազատ ժամանցի,
- Ինֆորմացիոն-տեղեկատվական,
- Գիտակրթական.
երկու ժամանակավոր հանձնաժողովներ`
- Ընտրական,
- Կիսամյակային և տարեվերջյան քննությունների վերահսկիչ:
Տեղի է ունեցել ՈՒԽ-ի նախագահության ութ նիստ.
- 02.2016թ. – Արձանագրություն N26,
- 03.2016թ. – Արձանագրություն N27,
- 03.2016թ. – Արձանագրություն N28,
- 04.2016թ. – Արձանագրություն N29,
- 04.2016թ. – Արձանագրություն N30,
- 04.2016թ. – Արձանագրություն N31,
- 05.2016թ. – Արձանագրություն N32,
- 07.2016թ. – Արձանագրություն N33:
Քննարկմանն առանձնակի ուշադրության արժանացան ՈՒԽ-ի թերացումներն ու բացթողումները, աշխատանքային պլանի համաձայն և դրանից դուրս կատարված ու չկատարված աշխատանքները:
Հարցումների արդյունքները քննարկելուց հետո որոշվեց աշխատանքային պլանը կազմելիս ավելացնել այն նախաձեռնություններն ու միջոցառումները, որոնք ուսանողության կողմից առաջարկվել էին հարցումների միջոցով և խիստ հետևողական լինել, որ ՈՒԽ-ի կողմից կատարվող աշխատանքներում հավասարաչափ ընդգրկվեն բոլոր կուրսերից ուսանողներ, ինչպես նաև ավելի շատացնել ուսանողության հետ հանդիպումները:
Ամփոփելով նիստը՝ ՈՒԽ-ականները շեշտեցին, որ ուսանողի արած յուրաքանչյուր առաջարկ անպայման պետք է արձագանք ստանա, իսկ բարձրաձայնված հարցերն իրենց պատասխանները կստանան սեպտեմբերին կայանալիք հանդիպումների ժամանակ: