2017թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն:
Ներկա էին ֆակուլտետի գիտական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները:
Առաջադրվել էր երկու թեկնածու՝ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աղավնի Օրդինյանը և նույն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նառա Մնացականյանը:
Ընտրությունից առաջ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործող նախագահ Էրինե Ղարայանը ներկայացրեց ուսանողական գիտական ընկերության կարևորությունը ուսանողների համար, ուսանողական գիտական նախաձեռնություններով (զեկուցումներով, ինտելեկտուալ խաղերով, բանավեճերով) լի առօրյա մաղթեց ֆակուլտետին:
Ընտրության արդյունքում ձայների մեծամասնությամբ Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳ-ի նախագահ ընտրվեց Աղավնի Օրդինյանը:
Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նորընտիր նախագահին շնորհավորեց և ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը՝ նրան մաղթելով աշխատանքային բուռն գործունեություն ու նորանոր հաջողություններ: