2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպեց «Ինչպե՞ս գրել բիզնես ծրագիր» թեմայով միջոցառում, որը վարում էին Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Հասմիկ Քարտաշյանը և ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահի օգնական Արփինե Վերանյանը։
Միջոցառման նպատակն էր ուսանողներին սովորեցնել բիզնես ծրագիր գրելը:
Մասնակիցները ստացան տեղեկատվություն մարքեթինգի, մենեջմենթի, արտադրության կազմակերպման և ֆինանսական պլանավորման մասին։
Խմբային աշխատանքի միջոցով ուսանողները ներկայացրին ձեռներեցի 10 կարևորագույն հատկանիշները:
Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները պարզեցին կոնկրետ առարկայի վրա կատարված մարքեթինգային և արտադրական ծախսերը։