Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

 2017թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (“The Curious Case of Benjamin Button”) պատմվածքի շուրջ:

Քննարկումը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը, մասնակցում էին Խաղաղության կորպուսի կամավոր դասախոս Քոլման Հեսլերը և ուսանողներ:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի  «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

«Գրքասեր» ակումբի հերթական քննարկման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Ֆիցջերալդի ոճային փոփոխության և պատմվածքի թեմայի գրավչության վերաբերյալ:

Զուգահեռներ անցկացվեցին ժամանակակից հասարակության և 1960-80-ականների Բալթիմորի միջև` մասնավորապես շեշտելով, որ փոքր բնակավայրերում հասարակական կարծիքից կախվածությունը միշտ էլ մեծ տեղ է զբաղեցրել  մարդու կյանքում:

Ընդգծվեց պատմվածքում արտահայտված արդիական մեկ այլ գաղափար՝ կապված յուրաքանչյուր տարիքում համապատասխան վարքագիծ և արտաքին ունենալու հետ:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի  «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

Ներկայացվեց, որ Բենջամինը, լինելով բոլորից տարբեր, մերժված է հասարակության և իր ընտանիքի անդամների կողմից, ովքեր, իրականությունը որպես այդպիսին ընդունելու փոխարեն, մերժում են այն` տեղիք տալով ծիծաղաշարժ և գրոտեսկային իրավիճակների: