2017թ. սեպտեմբերի 14-20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպումներ ունեցավ Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ:
Սեպտեմբերի 14-ին կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպումը, սեպտեմբերի 19-ին՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի, սեպտեմբերի 20-ին՝ Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
Բոլոր հանդիպումներին մասնակցում էին ֆակուլտետների դեկանները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչները՝ մասնավորապես ամբիոնների վարիչները, մասնագիտություննների կրթական ծրագրերի պատասխանատուները, ուսումնական խորհրդատուները:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին, դասավանդման և ուսումնառության առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Տնօրենը առաջին կուրսեցիներին ներկայացրեց մասնաճյուղի տրամադրած ռեսուրսները (տեխնիկական միջոցներով կահավորված լսարաններ, մասնագիտական գրականություն, ընթերցասրահ, բուժկետի ծառայություններ, անվտանգության ապահովման համակարգ, սննդի և հանգստի պայմաններ և այլն), կառուցվածքային ստորաբաժանումները (Տնօրենություն, Ուսումնամեթոդական վարչություն, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին, Հաշվապահություն, Գրադարան, Էլեկտրոնային կայք և այլն):
Հատուկ ուշադրություն դարձվեց ուսումնական խորհրդատուի (կուրատոր/կուրսղեկ), Օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պաշտպանման հանձնաժողովի, Ուսանողական խորհրդի գործառույթներին, թե մասնավորապես ինչ հարցերով կարող են նրանց դիմել ուսանողները:
Տնօրենը ուսանողներին և հատկապես նորաթուխ համալսարանականներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ուսանողական նախաձեռնություններում, ուսումնագիտական միջոցառումներում, մասնակցել բանավեճերի, ինտելեկտուալ խաղերի, կրթաթոշակային ու դրամաշնորհային ծրագրերի, ապրել ուսանողական լիարժեք կյանքով: