2017թ. մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվել էր «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում, որը վարում էր ամբիոնի դասախոս էդիտա Սիմոնյանը:
Քննարկմանը ներկա էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկն., ասիստենտ Լ.Հարությունյանը, ամբիոնի դասախոսները, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ա.Սարհատյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լ.Բեգինյանը և ուսանողներ:
Էդիտա Սիմոնյանը նշեց դասի նպատակը, հոգեբանության տեսանկյունից ներկայացրեց ընտանիքի՝ որպես ազգապահպան ինստիտուտի դերն ու նշանակությունը:
Ա.Սարհատյանը ներկայացրեց ընտանիքի նշանակությունը «Սասունցի Դավիթ» էպոսից մինչև «Ալպիական մանուշակ», իսկ Լ.Բեգինյանը ներկայացրեց ավանդական և ժամանակակից ընտանիքների առանձնահատկությունները:
Ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ անդրադառնալով ընտանիքի տեսակներին, ընտանեկան բախումներին, ճգնաժամերին, կոնֆլիկտներին, նրանց հաղթահարման ուղիներին:
Նրանք կազմակերպել էին նաև ընտանիքի վերաբերյալ բլից հարցում, որին դասախոսները, մասնավորապես՝ Լ.Հարությունյանը, տվեցին հետաքրքիր պատասխաններ ու մեկնաբանություններ:
Դասի վերջում ուսանողները պատրաստել էին հաճելի անակնկալ:
Ասմունքով հանդես եկավ «ՏՄՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանը, իսկ հեռակա ուսուցման «Մ/Հ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Մնացականյանը ներկայացավ գեղեցիկ երաժշտական կատարումով:
Դասն ավարտվեց հետաքրքիր ու արդյունավետ քննարկումով: