Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

2017թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները՝ տվյալ մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, տնտ. գիտ. թեկն., ասիստենտ Գ.Ավետիսյանի նախաձեռնությամբ, նույն ամբիոնի դասախոս Ա.Եգանյանի և հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Նախ՝ կենտրոնում ուսանողները հանդիպեցին ԿԲ վիճակագրության վարչության պետ Գագիկ Աղաջանյանին և ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս, ԿԲ դրամավարկային և ֆինանսական վիճակագրության  բաժնի պետ Ա.Ղալթախչյանին:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Գ.Աղաջանյանը  ուսանողներին ներկայացրեց ՀՀ ֆինանսական համակարգում ԿԲ-ի ունեցած դերը, գործառույթները, առանձնապես կարևորեց գների կայունացման խնդիրը, որը պետության մակրոտնտեսական կայունացման և տնտեսական աճի հիմքն է: Խոսելով Կենտրոնի վիճակագրական վարչության խնդիրների և իրականացվող գործառույթների մասին՝ Գ.Աղաջանյանն ընդգծեց վիճակագրության կարևորությունը դրամավարկային քաղաքականության իրականացման հարցում:

Այնուհետև «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շիմշիրյանը ուսանողներին ներկայացրեց շինության կառուցվածքը, նրանց հետ շրջեց Գիտահետազոտական կենտրոնի տարբեր բաժիններով՝ ուսանողներին հնարավորություն տալով ծանոթանալու նրանց գործունեությանը:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Ուսանողներն այցելեցին ԿԲ-ի դրամագիտական  թանգարան, որտեղ համակարգող-էքսկուրսավար Շուշաննա Սարատիկյանը նրանց ներկայացրեց դրամի պատմությունը,  թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով  դրանց պատմամշակութային արժեքը,   ԿԲ-ի՝  տարբեր միջազգային մրցույթներում շահած  մրցանակները:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկԱ.Ղալթախչյանը ուսանողների հետ խոսեց նրանց ստացած գիտելիքների և տպավորությունների մասին: Նա ընդգծեց ԿԲ-ում աշխատելու առավելությունները, ապագա տնտեսագետներին կոչ արեց դառնալ լավ մասնագետներ՝ հավելելով, որ կադրային քաղաքականության հարցում Կենտրոնական բանկը առաջնային է համարում ոչ այնքան աշխատանքային փորձը, որքան մասնագիտական կարողությունները:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

 

Ճանաչողական այցի ընթացքում մեր ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ և ամրապնդեցին իրենց գիտելիքները: