«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև 2023թ. կնքված պայմանագրի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատակիցները մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը հնարավորություն ունեն առողջության ապահովագրության շրջանակներում օգտվելու մի շարք անվճար բժշկական ծառայություններից:
Հարգելի՛ աշխատակիցներ, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ծառայություններից օգտվելու համար զանգահարեք (098) 277 288, (098) 278 283 հեռախոսահամարներով և փոխանցեք անհրաժեշտ տեղեկությունները.
- անուն, ազգանուն, հայրանուն,
- գանգատ,
- կոնտակտային հեռախոսահամար,
- նախընտրելի բուժհաստատության անվանում (եթե ունեք):
Բժիշկ-փորձագետը Ձեզ հետ կզանգահարի:
Եթե այցելեք «Նաիրի ինշուրանս» ընկերության հետ համագործակցող բուժհաստատություն (ցանկը՝ այստեղ), ձեզ համար առավել հարմար կլինի, քանի որ բուժհաստատության հաշիվներն անմիջապես կներկայացվեն «Նաիրի ինշուրանս», և դուք չեք վճարի բժշկական ծառայությունների համար, և կարիք չի լինի հավաքել հատուցում ստանալու համար անհրաժեշտ բժշկական և վճարային փաստաթղթերը։
Եթե այցելեք այլ բուժհաստատություն, որի հետ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը չունի համագործակցության պայմանագիր, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի վճարել, վերցնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացնել հայտային դիմում։ Փաստաղթղթերը պետք է ներկայացնել բժշկական ծախսերը կատարելուց հետո առավելագույնը 60 օրվա ընթացքում:
Հորդորում ենք բոլորին պարտադիր անցնել տարեկան պրոֆիլակտիկ բժշկական զննությունը:
Առողջության ապահովագրության գործընթացի հետ կապված մանրամասները (պայմանները, նախատեսված բժշկական անվճար ծառայություններից օգտվելու հնարավորությունները և այլն) ներկայացված են Ուղեցույցում: