Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

2017թ. մայիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Անգլերենի ուսանողական խմբակի այս ուստարվա եզրափակիչ դասը, որին ներկա էին Ուսխորհրդի անդամներ, ուսանողներ, հրավիրված էին դասախոսներ:

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

Խմբակը ստեղծվել է Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ (2016թ. հոկտեմբերից), անգլերեն սովորել ցանկացողների համար:

Այն վարել է «Անգլերեն լեզու և գրականություն»մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Արինա Պարոնյանը:

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

Անգլերենի խմբակի այս ուստարվա եզրափակիչ դասին ուսանողներն արտահայտեցին ծրագրի վերաբերյալ իրենց գոհունակությունը, խոստովանեցին, որ կազմակերպված դասերը բավականին հետաքրքիր էին, օգտակար և հաճելի՝ հագեցած տարբեր խաղերով, երկխոսություններով:

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

Խմբակի վերաբերյալ իրենց դրական կարծիքն արտահայտեցին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, մասնավորապես՝ Էմմա Թեմրազյանը, ով ելույթ ունեցավ և ողջունեց ուսանողների նախաձեռնությունը:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ ուսանողներին շնորհավորելով ձեռք բերած գիտելիքների համար և ՈՒԽ-ի անունից նրանց հանձնելով հավաստագրեր: Ապա նա շնորհակալություն հայտնեց Արինա Պարոնյանին՝ ուսանողների սպասելիքներն արդարացնելու համար և ընդգծեց, որ հաջորդ  ուստարում խմբակը կշարունակի իր գործունեությունը: 

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր