Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» դասընթաց հայաստանյան բուհերի դասախոսների համար

55492973_2344820372471590_4541438808939298816_n

 Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) հայաստանյան բուհերի դասախոսների համար կազմակերպում է «Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» թեմայով մասնագիտական վերապատրաստման դասընթաց:

Դասընթացն անվճար է:

Դասախոսություններով հանդես կգան կրթության ոլորտի մասնագետներ և հետազոտողներ:

Դասախոսությունները կուղեկցվեն ունկնդիրների գործնական և ինքնուրույն աշխատանքով:

Դասընթացը տեղի կունենա 2019թ. հունիսի 8 − հունիսի 22 ժամանակահատվածում, յուրաքանչյուր շաբաթ օր (ժամը 12:00-16:00), Երևանում:

Դասընթացի մասնակիցներին կտրվեն մասնակցությունը հավաստող վկայականներ, որոնց հիման վրա բուհերը կարող են հատկացնել մասնագիտական վերապատրաստման կրեդիտներ (վկայականի հիման վրա կրեդիտ ստանալու հնարավորությունը մասնակիցները պետք է ճշտեն և/կամ համաձայնեցնեն իրենց կրթական հաստատությունների հետ):

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. ապրիլի 15-ը training@ipp.am էլ. փոստի հասցեին ուղարկել.

  • ինքնակենսագրություն (CV),
  • մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ)՝ նկարագրելով դասընթացին մասնակցելու շարժառիթներն ու ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունները:

Դասընթացի անցկացման վայրի և այլ պայմանների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլ. նամակով մինչև 2019թ. մայիսի 7-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 54 18 47 հեռախոսահամարով:

Դասընթացի նախնական ծրագիրը տե՛ս այստեղ: