Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը

2013 թ. փետրվարի 25-28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցեցին «Տնտեսագիտության տեսություն» (III կուրս), «Պատմություն» (I և III կուրսեր), «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» (III կուրս)  և «Բնապահպանություն և բնօգտագործում» (I կուրս) մասնագիտությունների թիմերը:

Եզրափակիչում հանդիպեցին «Տնտեսագիտության տեսություն» (III կուրս) և «Պատմություն» (III կուրս)  մասնագիտությունների ուսանողները:

3:2 հաշվով հաղթեց «Պատմություն» մասնագիտության III կուրսի թիմը, որի կազմում ընդգրկված էին Հայկազ Ստեփանյանը, Նարեկ Ասիլյանը, Օգսաննա Գորգինյանը, Կարեն Բալդրյանը, Մհեր Բեգինյանը և Հրաչ Ներսիսյանը:

Հաղթող թիմը պարգևատրվեց փոխանցիկ գավաթով և պատվոգրով:

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպումը

2013թ. փետրվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում մարզադպրոցի և մասնաճյուղի թիմերի միջև, որը նախաձեռնել և կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

ԵՊՀ ԻՄ-ի թիմում ընդգրկված էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության ուսանողներ Հայկազ Ստեփանյանը, Օգսաննա Գորգինյանը, Կարեն Բալդրյանը, Մհեր Բեգինյանը, Վարդան Մազմանյանը և Տնտեսագիտության ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության ուսանող Նարեկ Սարդարյանը:

Խաղն անցկացվեց 4 խաղակեսով:

Մարզադպրոցի թիմը գտնվում էր լավ մարզավիճակում, սակայն մասնաճյուղի թիմը, ցուցաբերեց գեղեցիկ խաղ` հաղթելով 3:1 հաշվով:

Ակնարկային դասախոսություններ Իջևանի ավագ դպրոցում

Ս.թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման   բաժինը Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարաններում կազմակերպել էր ակնարկային դասախոսությունների շարք:

Դասախոսություններ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. թեկն., Ա.Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկն., դոցենտ Վ.Ավագյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկն., դոցենտ Ք.Հարությունյանը ու Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկն. Վ.Ղարախանյանը:

Դասախոսները, ներկայացնելով իրենց ֆակուլտետը և ամբիոնը, պատասխանեցին   աշակերտների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի, որից հետո, ըստ հոսքերի և մասնագիտությունների, կարդացին ակնարկային դասախոսություններ:

ՄԿՄԿ բաժնի վարիչ Վ.Չոբանյանը և դպրոցի տնօրեն Ա.Խոջայանը պայմանավորվեցին կրկին դպրոց այցելելու մասին: Տնօրենը հայտնեց, որ ուսուցչական կազմի հետ խորհրդակցելուց  հետո ՄԿՄԿ բաժին կներկայացվի տարբեր մասնագիտությունների գծով այն թեմաների շարքը, որոնք լսելու ցանկություն կհայտնեն աշակերտները:

Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման   բաժնի իրականացրած այս միջոցառումը ԵՊՀ ԻՄ ռազմավարական ծրագրի խնդիրներից է և  շատ կարևոր է համալսարան-դպրոց կապի ամրապնդման իմաստով:

Պարգևատրվեցին “Լավագույն ուսանող” հանրապետական մրցույթում հաղթած մեր ուսանողները

2013 թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որին ներկա էին մասնաճյուղի ավելի քան 50 աշխատակիցներ և ուսանողներ:

Նիստի հրավիրման շարժառիթը նախօրեին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցած «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունն էր:

Այն կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Մրցույթն իրականացվել էր 2 փուլով՝ ներբուհական և միջբուհական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, 4 անվանակարգերով` «Ուսանողական ինքնակառավարում», «Մշակույթ» (արվեստ, գրականություն), «Սպորտ», «Գիտահետազոտական աշխատանք» (բնագիտական, հումանիտար, տեխնիկական ենթոլորտներով):

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ վարչապետը, ԿԳ նախարարը, ՀԵՀ համակարգողը, տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

12 ուսանող գրավեցին 1-ին, 11-ը՝ 2-րդ, 10-ը՝ 3-րդ տեղ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ՈՒԽ-ի նախագահ Նաիրի Ճաղարյանը «Գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում գրավեցին 1-ին և 2-րդ տեղերը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Առաքելյանը նշեց, որ սա առանձնահատուկ ձեռքբերում է մասնաճյուղի համար: Նա շնորհավորեց մրցանակակիրներին և մասնաճյուղի տնօրենության անունից նրանց հանձնեց դրամական պարգևներ (50.000-ական ՀՀ դրամ):

Այնուհետև ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահները ներկայացրին իրենց կառույցների կազմում տեղի ունեցած փոփոխությունները: Փոխվել են բոլոր ֆակուլտետների ՈՒԽ-ի նախագահները: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում Հերմինե Օթարյանին փոխարինել է Էրիկ Ավետիսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետում` Իսրայել Մովսեսյանին` Լուիզա Ալեքսանյանը, Բնական գիտությունների ֆակուլտետում`  Պարույր Ամիրխանյանին` Արթուր Մարդանյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետում` Վարդան Եգանյանին` Հերիքնազ Ոսկանյանը:

Փոխվել են նաև Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ՈՒԳԸ-ի նախագահները: Հումանիտար գիտությունների ֆակուլտետում Միկիչ Փարսադանյանին փոխարինել է Մերի Սահակյանը, Տնտեսագիտության ֆակուլտետում` Սասուն Սահակյանին` Հասմիկ Ալիխանյանը:

Ներկաները շնորհավորեցին ֆակուլտետների նորընտիր ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահներին և մաղթեցին բեղուն գործունեություն:

Մհեր Ստեփանյան

Sorry, this entry is only available in Ռուսերեն.) Ռուսերեն generates a list of languages seperated by except for the last one, where will be used instead.