Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Երևանի պետական համալսարանը իրականացնում են «Մեծահասակների ուսումնառության և կրթության հետազոտահեն համաժողով» նախաձեռնությունը, որի շրջանակներում հայտարարում են սահմանված ուղղություններով հետազոտությունների դրամաշնորհային մրցույթ ԵՊՀ դասախոսների/հետազոտողների և ուսանողների շրջանում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 5-ը՝ ժամը 18:00-ն:
Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հայտադիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղ:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել կազմակերպչական թիմի հետ asryan@dvv-international և postgraduate@ysu.am էլեկտրոնային հասցեներով։