2016-17 ուստարվա առաջին կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողները «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի մյուս կամավորների հետ ակտիվորեն մասնակցեցին «Տավուշի բերք ու բարիքի» անդրանիկ փառատոնի նախապատրաստական աշխատանքներին:
Փառատոնը, որ կայացավ 2016թ. սեպտեմբերի 24-ին Դիլիջանի Գետափ ռեստորանահյուրանոցային համալիրում, աննախադեպ էր իր տեսակով, մասնակիցների թվով և ծրագով:
Այն ընդգրկում էր արտադրողներ ոչ միայն Տավուշից, այլև Հայաստանի այլ մարզերից, ազգային երաժշտական ծրագիր, համտեսներ, նվերներ, խաղարկություններ:
«Գիտելիքը կորցնում է ուժը, երբ չես կարողանում դա կիրառել». առաջնորդվելով այս նշանաբանով՝ «Սերվիս» մասնագիտության ուսանողները փառատոնի նախապատրաստական փուլում և անցկացման ողջ ընթացքում կիրառեցին իրենց տեսական գիտելիքները, ձեռք բերեցին մեծ փորձ ու հմտություններ նմանատիպ միջոցառումների անցկացման, մարզում զբոսաշրջության կազմակերպման ոլորտում: