Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսների հետ

2017թ. նոյեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպում Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի դասախոսների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը, սեմինար և գործնական պարապմունքների առավել արդյունավետ կազմակերպմանը, ուսանողների ինքնուրույնության ու գործնական հմտությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Շեշտվեց, որ ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները հետևողական լինեն 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը (մասնավորապես՝ 2-րդ ընթացիկ քննությունները, ստուգումները և ստուգարքները) կազմակերպված և պատշաճ մակարդակով անցկացնելու հարցում:

Հանդիպում Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի դասախոսների հետ

Դասախոսները տնօրենին ներկայացրին իրենց առաջարկները, նրանից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: