Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գրական-երաժշտական ցերեկույթ մասնաճյուղում

2017թ. նոյեմբերի 24-ին մասնաճյուղում կայացավ  գրական-երաժշտական ցերեկույթ՝ ԵՊՀ ԻՄ-ի երկու շնորհալի ուսանողուհիների` հեռակա ուսուցման «Հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիա Մնացականյանի և առկա ուսուցման «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանի մասնակցությամբ:

Գրական-երաժշտական ցերեկույթ մասնաճյուղում

Ցերեկույթին հրավիրված էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ (տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Մ.Զուրաբյանի գլխավորությամբ՝ հեռակա ուսուցման բաժնի անդամները և ուրիշներ), ուսանողներ (գլխավորապես հեռակա ուսուցման համակարգի) և հյուրեր:

Գրական-երաժշտական ցերեկույթ մասնաճյուղում

Գրական-երաժշտական միջոցառման ընթացքում հիմնականում ներկայացվեցին քնարական սրտաբուխ երգեր, այդ թվում՝ Լիլիա Մնացականյանի ու Մերի Գասպարյանի հեղինակային չքնաղ ստեղծագործություններից:

Լիլիա Մնացականյանը կատարողական բարձր վարպետությամբ, կիթառի և դաշնամուրի ուղեկցությամբ ներկայացրեց հետևյալ երգերը.

  • «Սիրո աղոթք»,
  • «Ճերմակ աղավնի»,
  • «Էլ չեմ գտնի»,
  • «Միայն արի»,
  • «Բել»,
  • «Դու հեռացար»,
  • «Ինչու թողիր դու հեռացար»,
  • «Գիտառա (Այ-այ)»,
  • «Եթե իմանայիր»,
  • «Հայուհի գեղեցիկ»,
  • «Չունի աշխարհը քեզ նման»:

Գրական-երաժշտական ցերեկույթ մասնաճյուղում

Մերի Գասպարյանն արտասանեց իր հեղինակային խորունկ բանաստեղծություններից.

  • «Աղոթք»,
  • «Հեռանամ»,
  • «Անգիրել եմ տողեր ամեն»,
  • «Ու թե գիշերը»,
  • «Սիրո աղոթք»:

Միջոցառման ընթացքում իր հեղինակային գողտրիկ բանաստեղծություններով («Բարությունը քո», «Աշուն էր», «Տարիները եկել, շեղջվել», «Ու ուր հասանք մենք», «Գեթ մեկ անգամ», «Սիրող մարդը հիասթափվել չգիտի») հանդես եկավ նաև Իջևանի ավագ դպրոցի սան Աստղիկ Շաղբաթյանը:

Գրական-երաժշտական ցերեկույթ մասնաճյուղում

Բարձր մակարդակով կազմակերպված գրական-երաժշտական ծրագիրն անկեղծորեն հուզեց բոլոր ունկնդիրների սրտերը՝ գեղագիտական մեծ հաճույք պատճառելով թե՛ մասնաճյուղի ղեկավարությանը, և թե՛ առկա ու հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին:

Գրական-երաժշտական ցերեկույթ մասնաճյուղում