Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության՝ 2016-17 ուստարվա հարցման (առկա) արդյունքների և նախորդ երեք ուստարիների (2011-12, 2013-14, 2015-16) հարցումների արդյունքների համեմատական վերլուծությունը:
Համաձայն մասնաճյուղի զարգացման 2016-20թթ. ռազմավարական ծրագրի (ՌԾ, գործողություն՝ 1.3.6)՝ ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից բավարարվածության վերաբերյալ շրջանավարտների՝ 2016-17 ուստարվա հարցումն իրականացվել է առցանց եղանակով:
Հարցումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից, մասնաճյուղի շրջանավարտների և կարիերայի աշխատանքները համակարգողի անմիջական աջակցությամբ:
Ըստ նախապես մշակված ժամանակացույցի՝ շրջանավարտներն ամփոփիչ ատեստավորումն ավարտելուց հետո համակարգչային սրահներում առցանց պատասխանել են հարցաշարով ամրագրված հարցերին, գրել են ուսումնառության վերաբերյալ իրենց կարծիքները, նշել առաջարկներ:
Առցանց եղանակով կատարված այս հարցումը, որը հնարավորություն է տվել մեծացնել տեղեկատվության հավաստիությունը, բացառել ուսանողների պատասխանների վրա կողմնակի միջամտությունները, արտահայտում է շրջանավարտների բավարարվածության աստիճանը, բացահայտում առկա խնդիրները և մատնանշում այն դրականն ու օգտակարը, որ մատուցում է մասնաճյուղն իր ուսանողներին: