Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ հերթական քննարկումը

2017թ. հունիսի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ հերթական հանդիպումը, որին մասնակցում էին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը, Ուսումնամեթոդական վարչության, ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները, ՄԿԾ-ների պատասխանատուները:

Կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի  պատասխանատուների հետ հերթական քննարկումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխմանը վերաբերող հարցեր:

Հայտնի է, որ ԵՊՀ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման պլանի համաձայն՝ վերանայվել-վերափոխվել են մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը սահմանող նորմատիվ փաստաթղթերը (առկա և հեռակա ուսուցման համակարգերի համար):

Ըստ այդմ՝ Գ.Հովհաննիսյանը ներկայացրեց և մեկնաբանեց Բակալավրի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից գործածության մեջ մտնող կարգում փոփոխության ենթարկված հիմնական դրույթները:

Կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի  պատասխանատուների հետ հերթական քննարկումը

Մասնավորապես նշվեց, որ ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շա­բաթյա տևո­ղու­թյուն, որը բաշխվում է հե­տևյալ հերթա­կա­նու­թյամբ. 8 շաբաթ լսա­րանային պարապ­մունքներ, 1 շաբաթ ընթա­ցիկ քննու­թյուն­ներ, 7 շա­բաթ լսարա­նային պարապ­մունքներ, 1 շաբաթ ըն­թա­ցիկ քննու­­­­­թյուն­ներ ու ստուգարքներ և 3 շաբաթ եզրափակիչ քննություններ:

Մանկավարժի որակավորում ստանալու համար համապատասխան մաս­­­­­նա­գիտու­թյուն­ների ուսանողները լրացուցիչ պետք է կուտակեն 30 կրեդիտ:

Ներկայացվեց, որ եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում, քննաշրջանի ընթացքում անց­կաց­վող եզրափակիչ քննությունից բացի, նախա­տեսվում է 2 ընթացիկ քննու­թյուն   /5+5+10=20/: Դասընթացը կարող է լինել եզրափակիչ գնահատումով միայն այն դեպքում, եթե կիսամյակում ունի առնվազն 60 ժամ լսա­րա­նա­յին բեռնվածություն:

Առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվում է կիսամ­յակի ըն­թացքում ուսումնական նյութի յուրացման աստի­ճանը որոշող 2 ընթացիկ քննու­թյունների արդյունքներով /10+10/:

Առանց ընթացիկ գնահատման (միայն եզրա­­փակիչ քննու­թյամբ) և առանց եզրա­փա­կիչ գնահատման կարող են լինել հիմ­նակա­նում փոքրածավալ մասնագիտա­կան դասընթաց­ները:

Ստուգարքային կարող են լինել բակա­լավրիատի ընդ­հա­­նուր կրթական կառու­ցա­­մասի դասընթացները:

Ընդգծվեց, որ եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման արդյունարար դրական նվա­զագույն միա­վորի՝ 8-ի շեմը չապահոված ուսանողն ակադե­միա­կան պարտ­քե­րի մար­ման շրջանում պետք է վերահանձ­նի եզրափա­կիչ քննու­թյունը` վեր­ջինիս համար սահ­մանված 10 միա­վո­րի ձեռք­բեր­ման հնա­րա­վո­րությամբ:

Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնա­հատման արդյու­նա­րար դրական նվազագույն միա­վորի շեմը չապահոված ուսա­նողն ակա­դե­­միա­­կան պարտ­քերի մար­ման շրջա­նում ընթացիկ քննություն­ները պետք է վերահանձնի առանձին-առանձին (իր ցանկությամբ՝ մեկը կամ երկուսը) և կարող է  վաստակել 8 և ավելի միավոր:

Առանց ընթացիկ գնահատման դասընթացի գնա­հատման արդյու­նա­րար դրական նվազագույն միա­վորի շեմը չապահոված ուսա­նողն ակա­դե­­միա­­կան պարտ­քերի մար­ման շրջա­նում պետք է  վե­րա­հանձնի ամբողջ դասընթացը և կարող է վաս­տակել 8 և ավելի միա­վոր:

Հատկանշվեց, որ ԵՊՀ կրթա­կան ծրագրերում առանձին դասընթացներ, ֆակուլտետի գի­տա­կան խորհրդի որոշմամբ և ուսումնական աշխատանքների գծով պրո­­ռեկ­տորի արտոնությամբ, կարող են կազմակերպվել առցանց եղանակով:

Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում կրթական ծրագրերի պատասխանատուները պարոն Մակարյանի ու պարոն Հովհաննիսյանի կողմից ստացան իրենց  հետաքրքրող հարցերի պատասխանները և արտահայտեցին իրենց տեսակետները: