Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեկնարկում են ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման դասերը

Հեռ. դասերի հայտ. նկար

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, 2020թ. նոյեմբերի 2-ից սկսվում են ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի բակալավրիատի դասերը, իսկ նոյեմբերի 16-ից՝ հեռակա ուսուցման «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի դասերը, որոնք կիրականացվեն առցանց՝ միասնական Zoom հարթակում:

 

Հեռակա ուսուցման համակարգում դասավանդող դասախոսներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան հարթակի մուտքաբառը և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով: Դասախոսների համար Zoom ծրագրի ներդրման և աշխատելու համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ:

 

Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դասընթացների համար նախատեսված հղումները՝ անմիջական մասնակցության իրավունքով: Նրանց անհրաժեշտ կլինի դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնել համապատասխան հղումը: Ուսանողների համար մշակված համառոտ ուղեցույցը հասանելի է այստեղ:

 

Դասացուցակները կարող եք տեսնել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

 

Ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում կարող եք անմիջապես դիմել ԵՊՀ ԻՄ-ի ՏՀՍԶ բաժնի աշխատակիցներին (հեռ.՝ 094 11 21 01, 077 83 07 60):