2017թ. մայիսի 31-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդն ամփոփեց 2016-17 ուստարում իր կատարած աշխատանքները:
Ներկա էին ՈՒԽ-ի անդամները, հրավիրված էին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, վարչական անձնակազմի, բուհի ուսանողական այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը նախ ներկայացրեց 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակում իրենց կողմից կատարված աշխատանքները, որոնք ներառում էին՝
Միջոցառումներ, ծրագրեր, նախաձեռնություններ.
- Փոփոխություններ ՈՒԽ-ի կազմում,
- Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառում,
- Անկախության տոնին նվիրված միջոցառումներ,
- «Ուսանողը որպես հասարակության շարժիչ ուժ» թեմայով էսսեների մրցույթ,
- «Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում,
- Անգլերեն լեզվի ուսուցման խմբակի ստեղծում,
- Նոր ուսանողների ընդգրկում ՈՒԽ-ում,
- Սեմինար ՈՒԽ-ին նոր անդամագրված ուսանողների համար,
- «Miss Foreign Language» լեզվի գեղեցկության մրցույթ-միջոցառում (համագործակցությամբ՝ Օտար լեզուների ամբիոնի),
- Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղ և զեկուցումներ գիտության ոլորտի համաշխարհային մրցանակների մասին (Ֆիլդսյան, Աբելյան, Նոբելյան, Պուլիցերյան),
- «Բարի գալուստ Իջևան» ֆիլմի դիտում,
- 2016-17 ուստարվա հեռակա բաժնի ուսուցման դասերի մեկնարկի առթիվ տոնական միջոցառում,
- Այց ՎՏԲ-Հայաստան Իջևանի մասնաճյուղ,
- Ուսանողական ֆլեշ-մոբ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ,
- «Կանխարգելենք ՁԻԱՀ-ը» թեմայով բաց դաս,
- «Վախի վերահսկումը հանրային ելույթների ժամանակ» թեմայով քննարկում,
- «Ճանաչենք հայ թատրոնի մեծերին» խորագրով դաս-միջոցառում,
- Ազգային պարերի ուսուցման խմբակի ստեղծում,
- Ամանորյա դիմակահանդես:
Հանդիպումներ.
- ՈՒԽ-ի հանդիպումները ուսանողության հետ՝ ըստ ֆակուլտետների,
- Հանդիպում մասնաճյուղի տնօրենի հետ:
Արտաքին կապեր, ձեռքբերումներ.
- Մասնակցություն Համապետական ուսանողական եռօրյա խորհրդաժողովին,
- Խնայողությունների խաղ (համագործակցությամբ՝ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի),
- Մեդիագրագիտության վերաբերյալ դասընթաց (համագործակցությամբ՝ Ինֆոտան),
- ՀՈՒԱԱ-ի «Կրթական ավտոբուս» ծրագրի իրականացում մասնաճյուղում,
- «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից դասընթաց մասնաճյուղում «Գենդերային անհավասարություն» թեմայով,
- Մասնաճյուղի թվով 4 ուսանողների մասնակցություն «Բազե-2016»-ին, որոնցից 2-ն արժանացել են մրցանակների,
- Ուսանողների հասարակական ակտիվության սանդղակի մշակում:
Ապա ներկայացվեցին 2016-17 ուստարվա 2-րդ կիսամյակում կատարված հետևյալ աշխատաքները՝
Միջոցառումներ, ծրագրեր, նախաձեռնություններ.
- ՈՒԽ-ի կազմի վերահաստատում,
- Փոփոխություն ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում ընդգրկված ուսանող անդամների կազմում,
- Կրթաթոշակային ծրագրերին մ/ճ-ի ուսանողների հայտագրման կազմակերպում,
- Բասկետբոլի առաջնություն,
- «Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» խորագրով ուսանողական գիտաժողով (համագործակցությամբ՝ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի),
- «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը» թեմայով քննարկում,
- «Ինչպե՞ս գրել ռեզյումե և ներկայանալ հարցազրույցի» թեմայով սեմինար,
- «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտում,
- Սուրբ Զատկի տոնին ընդառաջ իրազեկող միջոցառում,
- Կանանց միջազգային օրվան նվիրված ֆակուլտետային միջոցառում,
- Իրազեկում ազգաբնակչությանն ընտրության կարգի մասին,
- «Հայ զինվորի հոգեկերտվածքի ձևավորումը ազգային գաղափարախոսության համատեքստում» թեմայով քննարկում ուսանողների մասնակցությամբ,
- Ծանոթացում հայ և համաշխարհային հայտնիների նամականուն,
- Մոմավառություն և ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի,
- Անգլերենի և ազգային պարերի ուսուցման խմբակներում նոր ուսանողների ընդգրկում,
- «Մենք և մեր ազգային պարերը» խորագրով միջոցառում Պարի միջազգային օրվան ընդառաջ,
- Անանուն հարցում ուսանողությանը ծավալած գործունեության վերաբերյալ,
- «Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացման դիտում,
- Անգլերեն լեզվի ուսուցման ուսանողական խմբակի ուսանողներին հավաստագրերի հանձնում,
- Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ իրազեկող դաս և այցելություն հուշարձան:
Հանդիպումներ՝
- ՈՒԽ-ի հանդիպումները ուսանողության հետ՝ ըստ ֆակուլտետների,
- Հանդիպում հեռակա բաժնի ուսանողների հետ,
- Հանդիպում մասնաճյուղի տնօրենի հետ:
Արտաքին կապեր, համագործակցություններ՝
- «Ժամանակի կառավարում» թեմայով սեմինար Բարձրագույն կրթության կազմակերպման փորձագետների կողմից,
- ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ եռօրյա սեմինար (համագործակցությամբ՝ ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի),
- Մարդու իրավունքների և հանրային քննարկումների վերաբերյալ երօրյա դասընթաց (համագործակցությամբ՝ ՄԱԿ-ի ազգային ասոցիացիայի):
Հանդիպման վերջում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ կատարված աշխատանքների համար իր գոհունակությունն արտահայտելով Ուսանողական խորհրդին՝ ի դեմս Իսկուհի Շաղբաթյանի, լուծումներ առաջարկեց ուսանողների կողմից բարձրացված խնդիրների շուրջ, դրականորեն արձագանքեց նրանց առաջարկների մեծ մասին: Տնօրենը ուսանողությանը դարձյալ կոչ արեց լինել ակտիվ, նախաձեռնող, ուսումնատենչ, նպատակասլաց, ապրել ուսանողական լիարժեք կյանքով: