Ի գիտություն ՀՀ պետական համալսարանների 2017 – 2018 ուս. տարվամագիստրատուրայի առաջին կուրսեցիների
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի 4 կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Արմինե և Կարապետ Զամբակների կողմից հատկացրած միջոցներից:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր.
- ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին/լավ և գերազանց գնահատականներ/,
- ընդգրկված են հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններում:
Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
- Փաստաթղթային փաթեթի քննարկում
- Հարցազրույց
- Տնայց` անհրաժեշտության դեպքում
Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +347 60 52 66 60, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին՝ EKarapetyan@far.am , MKhachatryan@far.am :
Աղբյուրը՝ armacad.info