Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին 2015-2016 ուստարվա I կիսամյակի քննությունները

2016թ. հունվարի 8-25-ը ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում կայացան 2015-2016 ուստարվա I կիսամյակի եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:

ended-the-i-semester-exams-2015-16-4

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանն, ամփոփելով քննությունների արդյունքները, նշեց, քննաշրջանը կազմակերպվել է սահմանված կարգով, ըստ նախապես հաստատված ժամանակացույցների: Ֆակուլտետում իրականացվել են քննություններ 31 դասընթացներից,  մասնակցել է 88 ուսանող:

ended-the-i-semester-exams-2015-16-1

Հատկանշական է, որ ֆակուլտետում անցկացված մասնագիտական բոլոր քննությունների արդյունքները ձևավորվել են ամբիոնների կողմից հաստատված քննական հանձնաժողովների մասնակցությամբ:

ended-the-i-semester-exams-2015-16-1

«Իր անցկացման ձևով այս տարի ուշագրավ և հետաքրքրական էր հատկապես «Դիզայն» մասնագիտության երկրորդ կուրսում «Աշխատանք նյութի վրա-3» դասընթացի քննությունը, որի ժամանակ ուսանողները ներկայացան կիսամյակի ընթացքում իրենց իսկ ձեռքով պատրաստված երեքական հագուստներով»,- ընդգծեց պարոն Մարգարյանը»:   

ended-the-i-semester-exams-2015-16-1

Հարցազրույցի ընթացքում Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները նշեցին, որ քննություններն անցկացվել են պատշաճ կարգով և օբյեկտիվորեն, ուսանողների կողմից բողոքներ չեն եղել:

Նրանք շեշտեցին, որ քննությունների ընթացքում գործում էր ազատ մրցակցության սկզբունքը. վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների մի մասը քննաշրջանի ընթացքում շատ լավ հանդես եկավ և ցուցաբերեց բարձր առաջադիմություն, որը բավականին ողջունելի է:

Թեև ուսանողների ընդհանուր պատրաստվածության մակարդակը   նորմալ էր, սակայն դասավանդողներն առանձնացրին այն հանգամանքը, որ բարձր կուրսերի ուսանողներն իրենց աշխատանքներում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն ստեղծագործական մտքի, անհատականության դրսևորմանը՝ նմանակումը հասցնելով նվազագույնի:

Ուշադրություն ուսանողներին

 

Brainiest-1

«Ամենախելացին» նախագիծն աշխարհահռչակ SONY Pictures ընկերության «The Brainiest» ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակն է, որը Հայաստանում իրականացնում է Արմենիա Թիվին:

Շատերին հայտնի «Самый Умный» անվանումը կրող այս ձևաչափն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում: 

Մեկնարկել է «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի ԱՌԱՋԻՆ և ԵՐԿՐՈՐԴ կուրսի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ: 

Հայտագրվելու համար ուսանողները կարող են այցելել www.armeniatv.amկայքի «Ամենախելացին» բաժինը և լրացնել հայտադիմումի օրինակը: 

Հայտագրման փուլն ավարտվելուց հետո ուսանողները կստանան հեռախոսազանգ և կհրավիրվեք գրավոր քննության: Նշված օրը պետք է մասնակցել քննասրահում անհատական թեստի լրացմանը և 20 րոպեում պատասխանել 40 հարցի: 

Եթե անհատական թեստի արդյունքները լինեն բավարար, պետք է մասնակցել բանավոր տեսանկարահանվող քաստինգին, որի ժամանակ ուսանողն իր նախընտրած մեկ թեմայի շրջանակներում մեկ րոպեի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի:

Այս փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը կտա իր գնահատականը, և եթե մասնակիցն իր ունակություններով բավարարի խաղին մասնակցելու բոլոր պահանջներին, ապա կստանա հեռախոսազանգ և կդառնա «Ամենախելացին» հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի մասնակիցը:

Հարցերը և թեմաներն ուսանողներին նախապես չեն տրամադրվում, նրանք հարցերին պատասխանելու են իրենց ունեցած գիտելիքներով: Ընդգրկված կլինեն նաև հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ակնհայտ կլինի ուսանողի ընդհանուր զարգացվածության մակարդակը: 

Մշտապես տեղեկացված լինելու համար հետևեք «Ամենախելացին» նախագծի ֆեյսբուքյան էջին, այցելեք www.armeniatv.am կայք, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 36 12 13, 091-36 12 13:

Խաղի մասնակցության հայտն ԱՆՎՃԱՐ է:

Մասնակիցների սահմանափակում չկա:

«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ»

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

«ԱՄՔՈՐ-Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր», որին կարող են մասնակցել «ԱՐԵԳԱԿ» ունիվերսալ վարկային կազմակերպության լավագույն վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:

Տվյալ փուլը նախատեսված է 2015-2016թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:

Դիմումներն ընդունվում են 2016թ-ի հունվարի 15-ից մինչև հունվարի 31-ը:

Հարցերի դեպքում զանգել (010) 24 81 41, 28 29 77 հեռախոսահամարներով: 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացան  կուրսային աշխատանքների պաշտպանություններ

2016թ. հունվարի 21-26-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

Հունվարի 21-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը, ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը, ասիստենտ, բ.գ.թ. Կ.Պողոսյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

Հունվարի 25-ին կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը, ամբիոնի ասիստենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ա.Հասանյանը և Վ.Աղաբաբյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

Հունվարի 26-ին կայացան «Անգլերեն լեզու և գրականություն»,  «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների չորրորդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները, որոնց հանձնաժողովների կազմերում ընդգրկված էին Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը, նույն ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը, դասախոս Ա.Ադամյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

Բոլոր պաշտպանությունների ժամանակ տեսական մտքերը հիմնավորվում էին գործնական համապատասխան մեջբերումներով, գեղարվեստական հյութեղ օրինակներով:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

Ուսանողների բանավոր խոսքը հիմնակնում անկաշկանդ էր, միայն թե որոշ ուսանողներ երբեմն դժվարանում էին սահուն ու տրամաբանված խոսք կառուցել, որի ուղղությամբ անհրաժեշտ է ավելի հետևողական լինել:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի կուրսային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Ա.Սարհատյանը հարցազրույցի ընթացքում նշեց, որ այս տարի կուրսի 18 ուսանողներն էլ ներկայացրել էին գրեթե անթերի աշխատանքներ, որոնք համապատասխանում էին կուրսային աշխատանքներին ներկայացվող պահանջներին՝ թեմայի արդիականություն, բովանդակության և թեմայի համապատասխանություն, նպատակի և խնդիրների ներկայացում ու հիմնավորում, «հարցի պատմություն» և այլն:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

«Աշխատանքները ներկայացված էին բարեխղճորեն, դրանց մեջ նկատելի էին ղեկավարների՝ ուսանողներին ինքնուրույն գիտական որոնումների մղելու հետևողական ջանքերը: Արդյունքում գրեթե բոլոր աշխատանքներն ունեին կանոնիկ կառուցվածք, արժեքավոր հղումներ, – ընդգծեց տիկին Սարհատյանը: – Որոշ աշխատանքներ էլ աչքի էին ընկնում իրենց ինքնատիպությամբ»:

Հանձնաժողովների անդամ Վ.Ավագյանը հատկանշեց, որ բարձր էր հատկապես  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանության ընդհանուր մակարդակը: Նշեց, որ ուսանողների մասը դրսևորել էր նկատելի ինքնուրույնություն, և միայն մեկ-երկու ուսանողներ էին, որ դուրս չէին եկել տեսական գրականության շրջանակից: Պարոն Ավագյանն ամփոփեց, որ կուրսային աշխատանքների պաշտպանությունը կարևոր նախափորձ է ավարտական աշխատանքների պաշտպանության ժամանակ լավ հանդես գալու համար:

 

Մասնաճյուղի ֆակուլտետներում որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր-ներկայացուցիչների հետ հանդիպում

2015թ. հունվարի 23-ին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Մակարյանը հանդիպեց ֆակուլտետներում որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր-ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆակուլտետներում որակի ներքին ապահովմանն ուղղված մի շարք խնդիրներ:

Ա.Մակարյանը մատնանշեց, որ լիազոր-ներկայացուցիչների աշխատանքի նպատակն է այնպիսի գործունեության կազմակերպումը, որն ուղղված է կառուցվածքային ստորաբաժանումներում կրթական, գիտական և նորարարական գործունեության որակի ապահովմանը:

Մասնաճյուղի ֆակուլտետներում որակի կառավարման մշտական  հանձնաժողովի լիազոր-ներկայացուցիչների հետ հանդիպում

 Ներկայացվեցին կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար ձևավորված  որակի կառավարման հանձախմբերի աշխատանքները, որակի ներքին ապահովման համակարգի բարելավմանն ուղղած միջոցառումները, աշխատանքների ընթացքում ի հայտ եկող դժվարությունները և դրանք հաղթահարելու միջոցները:

Վերջում հանդիպման մասնակիցների միջև տեղի ունեցավ ակտիվ քննարկում: