Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հունիսի 17-ի տնօրենության ընդլայնված նիստում

 2016թ. հունիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարները:

Ընդլայնված նիստում քննարկվեցին  2015-2016 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Հունիսի 17-ի տնօրենության ընդլայնված նիստում

Մասնավորապես նշվեց, որ ս.թ. մայիսի 14-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2015-2016 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը (ինը մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը) անցկացվել է սահմանված կարգով և պատշաճ մակարդակով:

Ավարտական աշխատանքների թեմատիկայի հետ կապված՝ ընդգծվեց, որ անհրաժեշտ է առաջադրել գլխավորապես պրակտիկ թեմաներ, աշխատանքներում ընդգրկել ուսանողների տրամաբանությունն ու գործնական հմտությունները զարգացնող խնդիրներ:   

Նիստի ընթացքում ըստ մասնագիտությունների ներկայացվեցին ամփոփիչ ատեստավորման արդյունքները և հանձնաժողովների կողմից արտահայտված կարծիքներն ու առաջարկությունները:

Հունիսի 17-ի տնօրենության ընդլայնված նիստում

Նշվեց, որ «Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր  է գնահատել իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունները, բարելավման ուղղությամբ առաջարկվել է  ուսումնական ծրագրերը թարմացնել, մեծ ուշադրություն դարձնել ռազմական պատմության հիմնահարցերին:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր է գնահատել մասնագիտական գիտելիքների իմացության, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունները, բարելավման ուղղությամբ առաջարկվել է լուրջ ուշադրություն դարձնել հոգեկանի ֆիզիոլոգիական հիմքերի ուսումնասիրմանը, ավարտական աշխատանքների թեմաների հետ կապված՝ ընտրել գլխավորապես տարածաշրջանային հիմնախնդիրների բացահայտմանը և լուծմանը վերաբերող թեմաներ:

«Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր է գնահատել  մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր է գնահատել մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունների մակարդակը:

«Կիրառական արվեստ»  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր է գնահատել ավարտական աշխատանքներում յուրօրինակ նորարարական տարրերի օգտագործումը, դրանց ներկայացման մակարդակը և բանավոր խոսքը: Բարելավման ուղղությամբ առաջարկվել է առավել մեծ ուշադրություն դարձնել բնօրինակներին, ոչ միայն տեսականորեն իմանալ դրանց անվանումները, այլև մոտիկից տեսնել դրանք:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր է գնահատել շրջանավարտների ազատ հաղորդակցվելու, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը: Բարելավման ուղղությամբ առաջարկվել է  հարցաշարերում ընդգրկել ավելի կոնկրետ հարցեր, ավարտական աշխատանքները գրել ֆրանսերեն:

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր է գնահատել մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը: Բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավարտական աշխատանքների համար առաջադրել ավելի արդիական թեմաներ՝ ուշադրություն դարձնելով դրանց տրամաբանական կառուցվածքին և մյուս պահանջներին:

«Սերվիս» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը կարծիք է արտահայտել, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ամփոփիչ քննության և ավարտական աշխատանքների ու դրանց պաշտպանության մակարդակով, դասախոսական կազմով, ուսանողների առաջադիմությամբ, իր կազմակերպվածությամբ և բուհին ներկայացվող պահանջներով բավարարում է «Սերվիս բակալավր» պատրաստելու պահանջներին: Բարելավման ուղղությամբ առաջարկվել է  ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն՝ կատարելագործել հարցաշարերն ու հարցատոմսերը՝ ապահովելով տարբեր դասընթացներին վերաբերող հարցերի համամասնությունը:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր է գնահատել շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը, բարելավման ուղղությամբ առաջարկել է  քննությունները սկսել ավելի վաղ և ապահովել որոշակի ժամանակահատված ամփոփիչ քննության և ավարտական աշխատանքների պաշտպանության միջև:

Այսպիսով՝ տնօրենության ընդլայնված նիստում 2015-2016 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքները գնահատվեցին բավարար, մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների արտահայտած կարծիքների և առաջարկությունների հիման վրա կազմել համապատասխան միջոցառումների ծրագիր: