Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ճանապարհորդական դրամաշնորհներ երիտասարդ գիտնականներին | Մաքս Վեբեր հիմնադրամ

Ճանապարհորդական դրամաշնորհներ երիտասարդ գիտնականներին | Մաքս Վեբեր հիմնադրամ

Մաքս Վեբեր հիմնադրամը (Գերմանիա) հումանիտար և սոցիալական գիտությունների երիտասարդ հետազոտողներին առաջարկում է Ջերալդ Դ. Ֆելդմանի անվան ճանապարհորդական դրամաշնորհներ: 

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է բարելավել միջազգային ուղղվածության հումանիտար և սոցիալական հետազոտություններ իրականացնող լավագույն երիտասարդ գիտնականների մասնագիտական հնարավորությունները:  

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։

Դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է այն հետազոտողների համար, որոնք իրենց ընտրությամբ հետազոտական նախագծեր են իրականացնում ծրագրին մասնակցող՝ երկու կամ երեք հյուրընկալող երկրներում, որտեղ գործում են Մաքս Վեբեր հիմնադրամի մասնաճյուղերն ու ինստիտուտները։ Դրամաշնորհային աջակցությունը տրվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով և հնարավորություն է ընձեռում հետազոտություններ անցկացնել գրադարաններում և արխիվներում

Դրամաշնորհի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:


Դրամաշնորհը. մեկանգամյա ճանապարհածախսի միանվագ վճարում դեպի ընդունող ինստիտուտներ և հակառակ ուղղությամբ, ամենօրյա ծախսերի համար հատկացվող գումար (26-66 եվրո՝ կախված հյուրընկալող երկրից), հյուրընկալող ինստիտուտի կողմից սենյակի տրամադրում: Դրամաշնորհը տրվում է մեկ ամսվա համար՝ յուրաքանչյուր հյուրընկալող երկիր այցելելիս:

Ովքե՞ր կարող են դիմել. նախատեսված է բարձր որակավորում ունեցող, հետազոտական աշխատանքի կատարման փուլում գտնվող՝ ցանկացած ազգային պատկանելության երիտասարդ հետազոտողները (ասպիրանտները), որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում: Դիմորդները պետք է ունենան ճանաչված գիտական հանդեսներում տպված հոդվածներ, ինչպես նաև կարողանան ներկայացնել հետազոտական նախագիծ։ Նախապատվություն կտրվի այն դիմումներին, որոնք կհամապատասխանեն Մաքս Վեբեր հիմնադրամի ինստիտուտների/մասնաճյուղերի հետազոտական պրոֆիլին: Կարևոր է նաև ընտրված երկրների լեզուների բավարար իմացությունը՝ նախագիծը հաջողությամբ հանձնելու համար: 

Ինչպե՞ս դիմել.  անհրաժեշտ է ներկայացնել լրացված հայտադիմումը, 3-5 էջի սահմաններում նախագծի մանրամասն նկարագրություն, վկայականների պատճեններ,  գիտական հոդվածների հրապարակումների ցանկ: Առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։

Ե՞րբ դիմել.  հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է:

Աղբյուրը՝ http://armscoop.com