Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում

2016թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում, որը կազմակերպվել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Ներկա էին ամբիոնի դասախոսներ, «Հոգեբանություն» և «Տարրական մանկավարժություն» մասնագիտությունների ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում

Ֆիլմը՝ «Անիծվածների կացարանը», հոգեբուժարանում գործող մեթոդների, դրանց հոգեբանական ազդեցության և հոգեկան անառողջություն ունեցող անձանց նկատմամբ հոգեբանական վերաբերմունքի մասին էր:

Ֆիլմում ներկայացված էին հոգեբանական թերապևտիկ միջոցների արդյունավետությունը, հոգեբանական զրույցի դերը տարբեր հոգեկան ախտանիշների բուժման համար, ինչպես նաև հոգեկան անառողջություն ունեցող անձի հանդեպ հոգեբանական վերաբերմունքի փոփոխության և անկանխակալ վերաբերմունքի ձևավորման, սիրո և ջերմության, մարդկային արարքների հասկացման միջոցով արդյունքների հասնելը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնագիտական ֆիլմի դիտում և քննարկում

«Անիծվածների կացարանը» ֆիլմում ցուցադրված էր նաև հոգեբանության  և հոգեբուժության պատմական զարգացումը՝ սկսած 1900-ական թվականներից:

Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում, ելույթ ունեցան Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., ասիստենտ Լ. Հարությունյանը, ամբիոնի ասիստենտներ, հոգեբ. գիտ. թեկնածուներ Լ. Սարգսյանը և Դ. Սարգսյանը:

30-09-2016-1

Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման միջոցառումների իրականացումը՝ նշելով, որ մասնագիտական ֆիլմերը նպաստում են հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձի նկատմամբ անկախակալ  և հումանիստական վերաբերմունքի ձևավորմանը, ինչն առաջնային պայման է հոգեբանության և մանկավարժության ոլորտի մասնագետների համար: